Հատված ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցազրույցից:
– Պարոն Զուրաբյան, ինչո՞ւ Քառյակում տարաձայնություններ առաջացան պարտադիր կուտակային համակարգի նախագծի քննարկման ժամանակ։
– Քառյակում տարաձայնություններ չկան այն հարցի շուրջ, որ պարտադիրը պետք է վերացվի, ուղղակի տարբեր մոտեցումներ կան այն մարտավարությունների նկատմամբ, թե մենք այդ արդյունքին ինչպես պետք է հասնենք։ Մենք կոնկրետ համարում ենք, որ այն, ինչը բերել է կառավարությունը, դա ընդամենը զիջում է մի քանի հազար ակտիվ քաղաքացիներին, որովհետեւ «պարտադիրի» մեջ այժմ ընդգրկված է 260 հազար մարդ եւ «պարտադիրից» դուրս կգան նրանք, ովքեր դիմում կգրեն՝ ըստ կառավարության ներկայացրած նախագծի։ Մարդկանց 95 տոկոսից ավելին մնում են «պարտադիրի» մեջ, այսինքն՝ սա պարտադիրից ազատման ծրագիր է, որի արդյունքում ազատություն են ստանում ակտիվները։ Բնականաբար սա մեզ համար ընդունելի չէ։
– Այդ դեպքում ինչո՞ւ Քառյակը Ձեր դիրքորոշման շուրջ չհամախմբվեց։
Կարդացեք նաև
– Ես կարծում եմ, որ իրենք մտածում են՝ գոնե ինչ-որ բան պոկեն եւ շարունակեն պայքարն այդ ուղղությամբ, դա էլ է մոտեցում։ Բայց մենք կարծում ենք, որ մեր մոտեցումն ավելի ճիշտ է, որովհետեւ իշխանությունը կարող է մտածել, թե զիջումների չափն ուղիղ այնքան է, ինչքան որ իրենք գնացել են։ Ու մենք վստահ ենք, որ իրենց նպատակը «պարտադիրի» պահպանումն է:
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում