Մայիսի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանին և «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, մասնավորապես, համացանցում Արցախի մասին օբյեկտիվ և համակողմանի տեղեկատվության տարածման վերաբերյալ։
Հանդիպմանը նաև մասնակցել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ