Լրահոս
Օրվա լրահոսը

Չհասկացանք, էլի առանց նավահանգիստ ենք մնալո՞ւ. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 14,2014 12:05

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ մի որոշման նախագիծ, որի համաձայն՝ «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն առաջիկայում կլուծարվի, որովհետեւ ընկերությունը հիմնադրումից առ այսօր որեւէ գործունեություն չի ծավալել։
«ՉԻ» – Չհասկացանք, էլի առանց նավահանգիստ ենք մնալո՞ւ։ Իսկ որտե՞ղ պիտի կառուցվեն հայկական տիեզերանավերը, որտե՞ղ պիտի ինքնաթիռներ արտադրվեն։ Եվ ընդհանրապես՝ ի՞նչ է նշանակում «որեւէ գործունեություն չի ծավալել»։ Տեխնոպարկը ստեղծվել էր երկու նպատակով՝ որպեսզի Տիգրան Սարգսյանր դրա վրա մեծ փողեր դուրս գրի, ժամանակ առ ժամանակ էլ խոսի դրա փայլուն հեռանկարների մասին։ Երկու դեպքում էլ տեխնոպարկը փայլուն ձեւով է կատարել իր առջեւ դրված խնդիրը, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը։

Եվ ընդհանրապես՝ լուծարելը ճիշտ չէ։ Հաշվի առնելով «նոր» կառավարության որդեգրած ռազմավարությունը՝ լուծարելու փոխարեն տեխնոպարկը պետք է վերածել քյաբաբնոցի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031