Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշտոցի պուրակը Մ. Մանուշյանի անունով կոչելը որեւէ չափով չի արժեզրկում պուրակի համար ակտիվիստների պայքարը.«Ժողովուրդ»

Մայիս 14,2014 11:58

Մի կողմ թողնելով այն անհեթեթ ձեւակերպումը, որ մեծ հայորդու՝ Մ. Մանուշյանի անվամբ պուրակը կոչելը կարելի է համարել «պուրակի նշանակությունը խեղող միջոցառում», փորձենք հասկանալ, թե որքանով են քաղաքացիական հասարակության այս ներկայացուցիչներն իրենց պահվածքով նպաստում ազատության եւ համերաշխության գաղափարների արժեւորմանը։ Արդյոք տեղին-անտեղին ակցիաներ, պիկետներ եւ այլ միջոցառումներ կազմակերպելով նրանք հենց ինքներն այնպես չեն անում, որ հասարակության մի ստվար զանգվածի մոտ հակակրանք առաջանա իրական քաղաքացիական ակտիվության եւ պայքարող հատվածի հանդեպ։

Հասկանալի է, որ արեւմտյան տարբեր աղբյուրներից սնուցվող այս գրանտակերներն իրենց դոնորների առջեւ հաշվետու լինելու խնդիր ունեն, բայց անթույլատրելի է, երբ դա վերածվում է բացահայտ խեղկատակության։ Էլ ավելի անընդունելի է, երբ քաղաքացիական պայքարը փորձ է արվում տեղափոխել քաղաքական դաշտ՝ դրա համար փորձելով օգտագործել օտար երկրի նախագահի անունը։

Մաշտոցի պուրակը Մ. Մանուշյանի անունով կոչելը որեւէ չափով չի արժեզրկում պուրակի համար ակտիվիստների պայքարը։ Իսկ եթե նրանք չեն ցանկանում, որ «Մաշտոցի պուրակ» հասկացությունը հանրային գիտակցությունից հանվի, ապա դրա լավագույն ձեւը նույնքան հետեւողական պայքարն է մայրաքաղաքում առկա բազմաթիվ այլ պուրակների կառուցապատման դեմ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031