Արա Բուդաղյանի վստահված անձ Ոոբերտ Սահակյանը եւ մյուս թեկնածուն՝ Տիգրան Կարապետյանը, ըստ էության, սենսացիոն հայտարարություններ արեցին։ Նրանք շատ թափանցիկ ակնարկեցին, որ ՀՀԿ-ն Լիսկայի թեկնածուին չի սատարի, իսկ Բուդաղյանների գործով նոր զարգացումներ են սպասվում։ «Նախ, պետք է սպասենք գրանցմանը, որովհետեւ ես տեղեկություն չունեմ, որ Ադունցին պաշտպանում է ՀՀԿ-ն։ Երեւի գրանցումը լինի, նոր պարզվի՝ պաշտպանո՞ւմ է արդյոք, թե՝ ոչ։ Դուք լսե՞լ եք, որ ՀՀԿ-ն նման հայտարարություն անի։ Երբ գրանցումը լինի, այդ ժամանակ փաստաթղթերի հավաստիությունը կստուգվի»,- ասաց Տիգրան Կարապետյանը։
– Պարոն Կարապետյան, այսինքն, դուք հնարավոր եք համարում, որ ՀՀԿ-ն չպաշտպանի Սուրիկ Խաչատրյանի առաջ քաշած թեկնածուին եւ այլ թեկնածուի՞ պաշտպանի։
– Ես ոչ մի զարգացում չեմ բացառում։
– Արա Բուդաղյանի առաջադրումը ինչո՞վ է բացատրվում, տեսակետ կա, որ դա ձեռնոց է՝ նետված Սուրիկ Խաչատրյանին։
Կարդացեք նաև
– Նույնպես չեմ բացառում։
– Ճի՞շտ է, որ դուք եւ Արա Բուդաղյանն ընկերներ եք։
– Այո, մենք երկար տարիների ընկերներ ենք։
– Չե՞ք խանգարի իրար։
– Պրոցեսներ են ընթանում, մենք իրար չենք խանգարի, վստահեցնում եմ։
– Իսկ հնարավո՞ր է մեկդ մյուսի օգտին թեկնածություն հանեք։
– Չեմ բացառում։ Վաղը պարզ կլինի։
– Գորիսի քաղաքապետի ընտրությունները համընկնում են Ավետիք
Բուդաղյանի մահվան տարելիցի հետ, հունիսի 2-ի դեպքերից հետո անընդհատ խոսվում Է վենդետայի մասին, սպասո՞ւմ եք նման բանի։
– Որեւէ կանխատեսում անել չեմ ուզում, բայց նաեւ վստահություն կա,
որ չի լինի նման բան։ Գործը գտնվում է իրավական հարթությունում, դեռ նոր զարգացումներ կան գործի հետ կապված, եկեք վենդետայի դաշտ չտեղափոխենք այդ հարցը, դա ցավալի հարց է նաեւ ինձ համար, որովհետեւ իմ ընկերներն են, վստահ ասում եմ, որ իրավական հարթությունում բոլոր մեղավորները ստանալու են արժանի պատիժ։
– Բայց կարծես թե ամեն ինչ արվում է, որ այդ գործը դատարան չմտնի ու կոծկվի, իսկ դուք ասում եք՝ նոր զարգացումներ։
– Նոր զարգացումներ կլինեն այդ գործով, այդքանը, ավել բան չեմ կարող ասել։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում