Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Նազարյանի տեսաերիզը վերաբերում է Նաիրիի եւ Քոչարյանի առանձնազրույցին. «Հրապարակ»

Մայիս 14,2014 11:35

Որքան էլ ամերիկյան կյանքին ադապտացված, Տիգրանը շարունակում էր մնալ զեկուցագրեր պատրաստելու երկարամյա փորձ ունեցող ԱԱԾ գործակալ։ Հենց այդ պատճառով, ի տարբերություն 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործների կամ ոճրին այս կամ այն կերպ առնչված, ապա կասկածելի հանգամանքներում վաղաժամ մահացած Նորայր Եղիազարյանի, Վռամ Գալստյանի, Համլետ Ստեփանյանի, Մուշեղ Մովսիսյանի, Ռոզա Հովհաննիսյանի, Հասմիկ Աբրահամյանի, Տիգրան Նաղդալյանի (չհաշված կես-մարդ Միսակ Մկրտչյանին եւ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին), Տիգրանը հասցրել է անել իր քայլը։ Տիգրանի տեսաուղերձը նույնիսկ վերնագրված է՝ «Իմ վերջին եւ ուշացած հաղորդումը», ավելացնելով, որ ընթերցողի իրավունքն է կռահել, թե ում կարող էր ուղարկած լինել այն Տիգրանը, սակայն նա, ում փոխանցվել է այդ տեսաերիզը, գտնում է, որ ներկա պահին այն հրապարակելը նպատակահարմար չէ, եւ պետք է սպասել ավելի հարմար պահի, այդ ընթացքում նախ ստուգելով դրա իսկությունը, կոնկրետ պարզել՝ արդյո՞ք այն մոնտաժված կամ կեղծ չէ, եւ ապա ձեռք բերել լրացուցիչ ապացույցներ ու հիմնավորումներ։

… Ինչ վերաբերում է Տիգրան Նազարյանի կողմից Հայաստան ուղարկված տեսաերիզի իսկությանը, ապա մեր աղբյուրը պնդում է տեղեկությունը, «Իհարկե, իմ առաջին մղումն էր նույն պահին, անգամ կարգին չլսած-չընկալած՝ հրապարակել, ասուլիս հրավիրել…. Բայց, նախ, անկեղծորեն դեռ միանշանակ չէ, որ կեղծիք չկա, նկատի ունեմ՝ մոնտաժված չէ, երկրորդը՝ իրատեսորեն եմ գնահատում ներկա քաղաքական պահը։ Եվ առայժմ լրացուցիչ բացատրություն չեմ ուզում տալ։ Սակայն անգամ կեղծիք լինելու դեպքում պատրաստվում եմ արձագանքել, բայց ոչ հիմա։ Ասեմ նաեւ, որ գործից տեղյակ ոչ մեկի համար այս տեսաերիզում նոր բացահայտում չկա։ Ուղղակի հիմնավորվում, հաստատվում են ոճիրի օրվանից հայտնի կասկածները:

Մարիամ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031