Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բժիշկ-սեքսապաթոլոգ. «Դադարեցրեք համացանցային «կոնչիտա-արշավը»

Մայիս 14,2014 11:31

Բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով 59-րդ «Եվրատեսիլի» հաղթող, Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստի կերպարի պատճառով ստեղծված իրարանցմանը, ասաց որ որպես մասնագետ չի ողջունում վերջին օրերին լայն տարածում գտած «կոնչիտահեղեղը»:

«Քանի օր է՝ գրեթե բոլոր սոցիալական կայքերը, հեռուստաեթերը, տպագիր մամուլը շեփորում են «Եվրատեսիլի» հաղթողի սեռական հակումները, կենսակերպը, հագուկապը՝ չմտածելով, որ այդ ամենը դիտում, լսում ու կարդում են երեխաները, դեռահասներն ու պատանիները: Ի՞նչ օրինակ ենք մատուցում մատաղ սերնդին նմանատիպ անառողջ ու վտանգավոր քննարկումներով: Ջերմեռանդորեն հրապարակում ենք Կոնչիտայի՝ առանց այդ էլ աչք ծակող ինտիմ նկարները, անկողնային տեսարանները, սեռական նախընտրությունները… Պետք է հստակ գիտակցել, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, քննադատությունը՝ առավել ևս: Նմանատիպ անառողջ օրինակների անդադար հանրայնացումը ապագայում կարող է լուրջ վտանգի տեսքով դառնալ դառը իրականություն: Հետևաբար, պետք է դադարեցնել համացանցային «կոնչիտա-արշավը», քանի որ, այն վտանգավոր է և մերժելի»,-համոզված է ԵՊՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, Բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»——-100% համաձայն եմ, բայց,օրինակ մեր հարգելի խմբագիրն ասում է, որ սոցցանցերը միայն առավելություններ ունեն, ու պետք չէ սահմանափակել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031