Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը կարել է բերանը՝ ի նշան բողոքի: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա նշեց, որ Դավիթին դեռևս չի տեսել, բայց զրուցել է նրա ծնողների հետ: «Դավիթը շատ վճռական է տրամադրված: Այս անարդարությունների դեմ պայքարելու այլ տարբերակ չի գտել, քան բերանը կարելը»,- ասաց պաշտպանը: Հիշեցնենք, որ վերջին դատական նիստի ժամանակ մեղադրող Արթուր Զաքարյանը ներկայացրեց մեղադրական ճառը՝ պահանջելով Դավիթ Խաչատրյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում