Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քառյակը կախվել է. «Ժամանակ»

Մայիս 14,2014 10:24

Ոչ իշխանական քառյակում տևական ճգնաժամ է: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից ու այդ պաշտոնին Հովիկ Աբրահամյանի նշանակվելուց հետո քառյակը չի կարողանում օրակարգ ձևավորել: Հայտնի է, որ նախկինում քառյակի հիմնական շարժիչ ուժը Տ. Սարգսյանի հրաժարականն էր, որին հասնելու համար բավականին արդյունավետ միջոց հանդիսացավ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը: Բայց երբ նա շատ անակնկալ կերպով հրաժարական տվեց, համակարգչային լեզվով ասած՝ քառյակի ծրագրերը կախվեցին:

Քառյակն առայժմ նույն էնտուզիազմով չի կարողանում քննադատել Հ. Աբրահամյանին, քանի որ Տ. Սարգսյանի հրաժարականին հասնելու համար համագործակցել են նրա հետ: Բացի այդ, քառյակից «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները երբևէ չեն պայքարի նրա դեմ, քանի որ դրանցից առաջինի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հ. Աբրահամյանի խնամին է, իսկ ՀՅԴ-ն ընդդիմադիր եղած ժամանակ շատ է օգտվել ԱԺ նախկին նախագահի հնարավորություններից: Բացի այդ, երկուսն էլ ոչ թե ընդդիմադիր, այլ ոչ իշխանական ուժեր են և օգտվում են իշխանության հնարավորություններից:

Այս հարաբերություններում բավականին անհարմար վիճակում են հայտնվել ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունները, որոնք ճիշտ է, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ միավորվել էին Տ. Սարգսյանին պաշտոնից հեռացնելու համար, բայց դրան հասնելուց հետո արդեն հասկացել են, որ այդ փոփոխությունը գոնե իրենց ոչինչ չտվեց, հակառակը` վնասեց` առժամանակ դանդաղեցնելով իրենց պայքարը, և լուծեց միայն Հ. Աբրահամյանի ու ԲՀԿ-ի ցանկությունները: Փաստորեն, քառյակի պայքարի միակ զենքը մնացել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը, որն արդեն շատ թուլ գործիք է: Հատկապես, երբ իշխանությունները, կարելի ասել, ընդառաջ գնացին հասարակության դժգոհությանը, քաղաքացիական ակտիվիստներին ու նրանց պայքարին և Ազգային ժողով փոփոխությունների օրինագիծ ներկայացրեցին, որի համաձայն` ցանկացած աշխատող, ով չի ցանկանում, որ իր աշխատավարձից կենսաթոշակային հատկացումներ արվեն, դրա համար դիմում է իր գործատուին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031