Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն վերջին երեք տարվա ընթացքում ձեռք բերված ռազմական տեխնիկայի քանակը գերազանցում է նախորդ բոլոր տարիներին ձեռք բերված տեխնիկայի քանակն ամբողջությամբ. karabakh-life.am

Մայիս 14,2014 10:17

Զինադադարն Արցախում պահպանվում է, միայն ու միայն, Արցախի բանակի հզորության շնորհիվ: Աշխարհում չկա մեկ ուրիշ հակամարտություն, որը այսքան երկարաձգվի և որում ներգրավված չլինի երրորդ կողմ՝ խաղաղապահ ուժեր: Միայն Արցախն է, որ հարաբերական խաղաղությունը պահպանում է իր բանակի մարտունակության շնորհիվ- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը:

«Մենք հստակ գիտակցում ենք, որ այս ժամանակահատվածը Ադրբեջանը օգտագործել է ավելի լավ սպառազինվելու, իբր, թե ուժի միջոցով հարցը իր օգտին լուծելու համար, սակայն, պետք է ասեմ, որ ստորագրելով հրադադարի պայմանագիրը, «մեր սուրը պատյան չենք դրել»: «Բանակում կատարվել են փոփոխություններ, որի արդյունքում մենք ունենք կազմավորված ու մարտունակ բանակ: Այսօր ՊԲ սպայական կազմի միայն 20 տոկոսն է, որ չունի զինվորական կրթություն: Սակայն, այդ 20 տոկոսն էլ թրծվել է արցախյան պատերազմում»-ասել է Պաշտպանության նախարարը:

Նյութի մանրամասները կարդացեք karabakh-life.am-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031