Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ ամենամեծ ցանկության դեպքում ես չէի կարող Կիպրոս գումար փոխանցել. Դավիթ Սարգսյան. NEWS.am

Մայիս 14,2014 10:08

Ֆինանսների արդեն նախկին նախարար Դավիթ Սարգսյանը հերքում է տեղեկությունները, թե ինքը մեծ գումարներ է փոխանցել Կիպրոս: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ծանոթ է Վերահսկիչ պալատի հաշվետվությանը եւ այնտեղ իր կողմից՝ Կիպրոս մեծ գումարներ փոխանցելու մասին որեւէ բան չկա: «Ծանոթ եմ հաշվետվությանը, այդտեղ այդպիսի բաներ չկան, երբ ծանոթանաք,կտեսնենք, ես անձամբ ոչ մի գումար ոչ մի տեղ չեմ փոխանցել»,- ասաց նախկին նախարարը:

Նախկին նախարարը պարզաբանեց, որ Կիպրոսում գրանցված «Four Assist Development Consulting Limited» ընկերության հետ պայմանագիրը կնքվել է 2012թ հունիսին եւ անգամ ամենամեծ ցանկության դեպքում ինքը չէր կարոդ Կիպրոս գումար փոխանցել, քանի որ ֆինանսների նախարար չէր:

«Ավելին, ինչքան որ հիշում եմ, մինչ այդ պայմանագրի կնքվելը մրցույթ է եղել, որը կազմակերպվել է դրանից ավելի շուտ՝ 2011թ: Եւ հետո՝ Վերահսկիչ պալատի այս հաշվետվության հետ կապված ԾԻԳ-ը բովանդակային պարզաբանումներ էր տվել եւ համապատասխան արձագանք էր եղել»,- ասաց նախկին նախարարը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031