Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհիեզրինէգտնվում Տավուշի մարզկենտրոն Իջեւանի աղբավայրը: Զանազան ցելոֆաններթափվածեն ճանապարհիեզրին, դրանք կպչելով ծառերի ճյուղերին` տարօրինակ պատկերներ են առաջացնում: 2012թ. հունիսի 20-ին Իջեւանի «Պրոգրես» ՀԿ-ն կազմակերպել էր «Մաքրասերների մաքրության արշավ», որի ժամանակ Իջեւանի «ՍՕՍ» մանկական գյուղի, «Հույսի կամուրջ» ՀԿ Իջեւանի մասնաճյուղի, Իջեւանի ճանապարհաշինական ձեռնարկության, Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի կամավորները Իջեւանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցների հետ հավաքեցին ճանապարհի եզրին թափված պատառոտված պոլիէթիլենային տոպրակները եւ շշերը, կատարեցին աղբավայրում դրան հորում: Այդ ակցիան կոչված էր հասարակության եւիշխանությունների ուշադրությունը հրավիրել առկահիմնախնդրի վրա:
Անցյալ տարվա ամռանը Իջեւանի քաղաքապետարանը կատարեց քաղաքայինաղբավայրի բարեկարգման, կուտակված աղբը տեղում հորելու աշխատանքներ: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը մեզ հայտնեց, որ այդ աշխատանքների վրա ծախսվել է 2 միլիոն դրամ: Սակայն դրանով եւս աղբավայրի խնդիրները լուծում չեն ստացել: Դրա համար մեծ գումար է հարկավոր, որը համայնքի բյուջեն չունի: Հիմնահարց է նաեւ այն, որ աղբավայրը գտնվում է ոչ թե Իջեւան քաղաքի, այլ Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղի վարչական տարածքում: Զբոսաշրջությունը Տավուշի մարզում հռչակված է որպես տնտեսության զարգացման գերակա, հեռանկարային ճյուղ: 2013թվականին անգլերեն լեզվով տպագրվելէ Տավուշի մարզի զբոսաշրջային քարտեզը: Միջպետական ճանապարհի եզրին գտնվող, բաց աղբավայրը չի նպաստում մարզում զբոսաշրջության զարգացմանը, աղբավայրիտարածք տարբեր կենդանիների եւ թռչունների ներթափանցման միջոցով աղբավայրից տարբեր վարակների տարածման, հիվանդությունների առաջացման վտանգ է ստեղծվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Մարզն,որ անգլուխ չլինի պոլիեթիլենե տոպրակները ազատ գրաֆիկով միջպետական մայրուղու վրա չեն սավառնի ու մտնի տուրիստների բերանը /Հարգարժան/ մարզպետն դա չի անում ,որովհետև դրանից քյար չունի