Այսօր Aravot.am-ը Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «Հայեցակարգային» գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանից հետաքրքրվեց՝ այն, որ Եվրատեսիլի այս տարվա մրցույթում հաղթեց տրանսվեստիտ Կոնչիտան, դա աշխարհի վերջը չի՞ խորհրդանշում: Նա պատասխանեց. «Դա այսօրվա Արեւմուտքի հայելին է, ուրիշ ոչինչ: Այսօր բացահայտ կերպով քարոզում են դա, այդպիսի հեղինակավոր բեմերից, ըստ էության, քարոզչություն է դա: Մինչեւ հիմա օրենքներով էր խոսվում, մատուցվում էր մարդկությանը՝ որպես ընդունելի գաղափար: Առանցքայինն այդ ամեն ինչի մեջ այն է, որ այսօր մեղքը դառնում է սովորական երեւույթ: Մարդը կարող է հանգիստ եւ «խաղաղ» այդ մեղքի մեջ ապրել»:
Մեր հարցին՝ Հայաստանում էլ կան այդպիսի Կոնչիտաներ, եկեղեցին ինչպե՞ս է պայքարում նրանց դեմ՝ սրբազանը պատասխանեց. «Այդ երեւույթը ոչ միայն այսօրվա, այլեւ հազարամյակների երեւույթ է: Հայտնի սոդոմականությունը կա, դրանից հետո տարբեր միջավայրերում արտահայտված կա: Եկեղեցու դատապարտումը մեղք է, բայց մենք ամեն ինչ, ամեն ջանք ցանկանում ենք ներդնել, որպեսզի մարդիկ կարողանան այդ կյանքի ճանապարհից դուրս գան, վերադառնան դեպի մարդկություն»:
Մեր հարցին՝ այսինքն Դուք դա հիվանդությո՞ւն եք դիտարկում՝ նա պատասխանեց. «Իմ եւ շատ շատերի բնութագրմամբ՝ դա հիվանդություն է եւ կարծում եմ՝ մեղք է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Եթէ հիւանդութիւն է ուրեմն մեղք չէ` այլ բժշկութեան կարօտ,ի հարկին կարելի է ԱՐԳԱՀԱՏԵԼԻ որակել։
Իսկ ինչպե՞ս է կոչվում այս «հիվանդությունը» և որո՞նք են այս «հիվանդության» ախտանիշները: Այդ որ՞ մի հիվանդությունն է մարդուն ներքին երջանկություն պարգևում: Ամենամեծ հիվանդությունն ու մեղքն այն չէ՞,որ քեզ դնում ես աստծո տեղ ու ուրիշներին դատում/դատապարտում:
«Առավոտի» հարցից 14-րդ դարի ինկվիզիցիայի հոտ է գալիս:
ՀԳ. Հուսով եմ «Առավոտը» գոնե այս կոմենտս ժամանակին կտեղադրի՝ այլ ոչ 1 օր սպասելուց հետո:
Հարց բոլորին՝ Հայաստանում բոլո՞ր քաղաքացիները պիտի ունենան նույն/համարժեք սահմանադրական իրավունքներ,թե՞ չէ: Սա էլ հարցրեք «սրբազանին»:
Մարդկային բնութեան մէջ կան հակումներ որ սովորական նորմերէն դուրս են եւ կը կարօտին խնամքի եւ օգնութեան եւ երբեք պէտք չէ նոյնացնել ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ պիտակին տակ։ Այլապէս ազատ պէտք ենք թողուլ մարդասպանները, բռնաբարիչները, եւ այլասեռած ուրիշ երեւոյթներ։ Պետութիւնը իր քառակուսի օրէնքներով կը դատապարտէ, կը բանտարկէ եւ նաեւ կը գնդակահարէ,Իսկ Աւետարանի օրէնքով անոնք ալ Աստուծոյ արարածներն են որ կը կարօտին ամէնուս խնամքին ։Սա է իրականութիւնը։
Հիվանդ են ինչ են, չգիտեմ, բայց ես մի սերընդակրթիչ գիտեմ, որն իր գոնչիտությունը թաքցնելու համար սուտ լուր տարածեց, իբր աղջիկ է բռնաբարել, նույնիսկ թերթերը գրեցին:Նպատակն ընդամենը տղամարդու անուն պահելն էր, իր և ոմնի անունը փրկելը: Աղջիկներ պատիվ տալը հասկանալի էր, բայց սուտ տղամարդ ձևանալը…Մի խոսքով, զարմանում եմ զարմացողների վրա:Ուզում եք ճիշտը. տղա ծնվում են ու վերջ:
Այսօր աշխարհում մանկապիղծների, մարդասպանների և բռնաբարողների ՄԵԾ մասը տարասեռական/heterosexual տղամարդիկ են:
Ես կարդում եմ ու չեմ կարողանում հասկանալ ,թե ինչպես կարող է հիվանդությունը ՄԵՂՔ լինել? Կարող եք ինձ բացատրել: Միթե մեզք է,երբ մարդ ինսուլտ է ստանում? Այլևս չշարունակեցի կարդալ: