Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը այսօր Կառավարության ընդունելությունների տանը ընդունելություն էր կազմակերպել Լեհաստանի ազգային տոնի առիթով: ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին կարեւորեց Լեհաստանի դերակատարությունը Եվրոպայում: Ինչ վերաբերում է ազգային տոնին, դա Սահմանադրության օրն է, որը 1791 թվականի մայիսի 3-ին է ընդունվել եւ լեհերի համար յուրահատուկ օր է: Ի սկզբանե Սահմանադրության նպատակը եղել Ժեչպոսպոլիտա Պոլսկայում`Լեհաստանում գերիշխող իրավական համակարգի կարգավորումը, մի քանի օր անց մայիսի 3-ը հռչակվել է ազգային տոն:
Հավելենք, որ ընդունելությանը ներկա էին քաղաքական-հասարակական, հոգեւոր դասի, մշակութային եւ լրագրողական դաշտի ներկայացուցիչներ: Մասնավորապես մեծ թվով ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներ էին մասնակցում հավաքույթին: Նրանց թվում էին ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանն ու ՆԻկոլ Փաշինյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, «Ժառանգության» ներկայացուցիչներ Լարիսա Ալավերդյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Նշենք, որ «լեհական» միջոցառումները շարունակվում են, այդ շրջանակում վաղն էլ նկարիչների միությունում կկայանա «Ազատության ուղիներ» խորագրով ցուցադրություն, որը նվիրված է նախկին Վարշավայի պակտի երկրների շարքում առաջին ազատ ժողովրդավարական ընտրությունների 25-ամյակին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ