Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյան. «Տարեկան մինչեւ 5 տարեկան շուրջ 6 մլն երեխա է մահանում եւ 350 հազար մայր»

Մայիս 13,2014 21:07

Հայաստանում  տարեկան 520 երեխա չի հաղթահարում 5 տարեկանի շեմը: Այսօր «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը  միջոցառում էր կազմակերպել՝ «Երեխաները կհաղթահարեն 5 տարեկանի շեմը» խորագրով՝ կանխարգելելու մանկական հաշմանդամության եւ մահվան դեպքերը Հայաստանում:

IMG_7879-(1)

Հաշվի առնելով, որ պետբյուջեի միջոցները սուղ են՝ «Վորլդ Վիժնի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը դիմեց քաղաքական գործիչներին, ԱԺ պատգամավորներին՝ խնդրելով այնուամենայնիվ  շարունակել ավելացնել մոր եւ մանկան առողջությանն ուղղված ֆինանսավորումը: «Վորլդ Վիժնի» կոչին միացան նաեւ երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանները, ինչպես նաեւ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «Հայեցակարգային» գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

IMG_7883

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքերով՝ «Ասելով մայր եւ մանուկ՝ պատկերացնում ես գորգուրանք, ջերմություն, գեղեցիկ ապագա: Շատ դժվար է  արտահայտել մանկական մահացություն տերմինը: Մայրական եւ մանկական առողջությունը գտնվել է մշտապես ՀՀ նախագահի ուշադրության ներքո: Վերջին տարիներին գրանցված հաջողությունները պայմանավորված են հենց այդ հանգամանքով եւ ամենօրյա աշխատանքով, միջազգային բազմաթիվ կազմակերպությունների կողմից մշակված ծրագրերով: Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ մանկական մահացությունը եւ մայրական մահացությունը ԱՊՀ բոլոր երկրների հետ համեմատ գտնվում է զգալի նվազ թվերի վրա: Սակայն դա չի նշանակում, որ աշխատանքները կարելի է համարել բավարար: Պետք է հիշել, որ տարեկան մինչեւ 5 տարեկան շուրջ 6 մլն երեխա է մահանում եւ 350 հազար մայր: Այդ թվերը սարսափահար կարող են անել ոչ միայն յուրաքանչյուր հայ մարդու, այլեւ մարդու, ով զուրկ չի ծնողական զգացմունքներից»:

IMG_7888

Նախարարը նշեց, որ այս օրերին ԱՀԿ-ն քննարկելու է նորածինների կենսունակությանն ուղղված ծրագրերի իրականացումը:

IMG_7899

Միջոցառման ժամանակ նաեւ պարգեւատրվեցին «Երեխաները կհաղթահարեն 5 տարեկանի շեմը» լրագրողական նյութերի հաղթողները: Առաջին մրցանակի արժանացավ «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանը՝ «Եթե շուտ լիներ այդ սկրինինգը, տղաս հիմա առողջ կլիներ» նյութի համար:

IMG_7900IMG_7905

Մրցանակներ ստացան նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Աննա Բալյանը եւ «Հանրային հեռուստատեսության «Առավոտ լուսո» ծրագրի լրագրող Նարինե Մարդումյանը:

IMG_7901

IMG_7902

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031