Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը վանաձորցուն մեկամսյա կալանքի է դատապարտել

Մայիս 13,2014 20:41

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Աղասի Մկոյանի նախագահությամբ,ապօրինի կերպով սառը զենք կրելու մեջ մեղադրվող Վահրամ Կ.-ին մեկամսյա ժամկետով կալանքի է դատապարտել:

Դատաքննության ընթացքում դատարանը պարզել է, որ ամբաստանյալ Վահրամ Կ.-ն
իր վրա, հագուստի մեջ, ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակը, 2014 թվականի մարտի 15-ին ժամը 21:15-ի սահմաններում գնացել է նախկին կնոջ` Հասմիկ Մ.-ին պատկանող Վանաձոր քաղաքում գտնվող բնակարան, որտեղ իր հետ չամուսնանալու պատճառով վիճաբանել է նրա հետ, ինչի ընթացքում Հասմիկ Մ.-ն Վահրամ Կ.-ից խլել է վերջինիս ձեռքում գտնվող դանակը և նույն օրը ներկայացրել ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի աշխատակիցներին:
Դատական քննության ընթացքում ամբաստանյալը ընդունել է մեղքը, եւ միջնորդել է կիրառել դատաքննության արագացված կարգ:

Դատարանն էլ կայացրել է մեղադրական դատավճիռ:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031