Լիբանանում այսօր ավարտվում է շախմատի «7th Beirut International Open 2014» միջազգային բաց մրցաշարը:
Նախավերջին տուրից առաջ հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 6,0 միավորով ընթանում է չորրորդ հորիզոնականում:
Սենթ-Լուիսում թափ հավաքող ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում կանանց գրոսմայստեր Տաթեւ Ավրահամյանը հինգ տուրից հետո իր անվան դիմաց գրանցել է հիսուն տոկոսանոց արդյունք՝ եզրափակելով լավագույն եռյակը: Տղամարդկանց առաջնությանը մասնակցող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը 3,0 միավորով առայժմ ընթանում է 5-րդ հորիզոնականում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ uschesschamps.com-ի