Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար. «ԵԽ-ն օտարածին մարմին չէ Հայաստանի համար»

Մայիս 13,2014 20:28

«Եվրոպայի օրը առանձնահատուկ օր է Եվրոպայի համար և համարվում է նրա խորհրդանիշներից մեկը»,-այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը:

Նա նշեց, որ այս տարի Եվրոպայի օրը համընկել է ԵԽ հիմնադրման 65-րդ տարեդարձի հետ:

ԵԽ գրասենյակի ղեկավարը շեշտեց, թե «ԵԽ-ն օտարածին մարմին չէ ՀՀ-ի համար, քանի որ ՀՀ-ն ԵԽ-ի անդամ պետություն է»:

Այնուհետև հիշեցրեց այն մասին, որ որպես ԵԽ անդամ երկիր՝ ՀՀ-ն պարտականություններ է ստանձնել՝ գործելու համապատասխան եվրոպական ստանդարտների:  Օլեքսանդր Պավլյուկ հայտարարեց, թե ՀՀ-ում մինչև այսօր լուրջ առաջընթաց է գրանցվել ժողովրդավարական գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ, կարևորեց արդարադատության մատչելիությանն ուղված ծրագրերի իրականացումը, մասնավորապես ՀՀ-ում փաստաբանների դպրոցի հիմնումը:Անդրադառնալով դատական համակարգին՝ ԵԽ գրասենյակի ղեկավարը նշեց. «ՀՀ քաղաքացիների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջին ատյանն է, որտեղ կարող են իրենց խախտված իրավունքների առումով արդարադատություն գտնել»:

Հարցին՝ արդյո՞ք մարդու իրավունքների պաշտպանության առումով ստանձնած պարտավորությունները ՀՀ-ն պատշաճ կերպով կատարո՞ւմ է, ԵԽ գրասենյակի ղեկավարը պատասխանեց, թե ՀՀ-ում ԵԽ գրասենյակը մոնիտորինգ իրականացնելու մանդատ չունի, սակայն հրապարակված հաշվետվությունը վկայում է այն մասին, որ կա առաջընթաց, բայց միևնույն ժամանակ խնդիրներ: Այնուհետև շեշտեց. «Գլխավոր խնդիրն այն է, որ երկրներն ընդունեն իրենց ունեցած խնդիրները ժողովրդավարացման գործում և չխուսափեն այդ փաստից, այլապես՝ իդեալական երկրներ չկան, որոնք վերջնական հաջողություն են գրանցել այդ հարցում»:

Խոսելով ՀՀ-ին եվրոպական աջակցության և հետագա համագործակցության մասին, Օլեքսանդր Պավլյուկը տեղեկացրեց, որ ՀՀ-ին Դանիայի կառավարության աջակցությամբ 1.4 մլն եվրո է տրամադրվել տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման համար: Այնուհետև տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսիի այցը Հայաստան:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031