Այսօր՝ մայիսի 13-ին, «Դե!մ եմ» թիմն իրազեկման ակցիան անցկացնում էր «Էրեբունի» վարչական շրջանում: Նախաձեռնության մոտ տասն անդամներ Էրեբունի թանգարանի մոտից մեկնարկեցին իրենց երթը:
Երիտասարդները փողոցից փողոց ներկայացնում էին կառավարության ներկայացրած լրամշակված նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանում եւ ըստ որի, աշխատողը կարող է իր դիմումը ներկայացնել գործատուին, որով հրաժարվում կհրաժարվի կուտակայինից: «Ցանկանում ենք տեղեկացնել, որ արդեն 100-ից ավելի գործատուներ ոչ մի տեսակի պահումներ չեն կատարում եւ չեն ենթարկվում տույժ եւ տուգանքների»,- հայտարարում էին երիտասարդները եւ կոչ անում, որ բոլորը միանան իրենց՝ հրաժարվեն կուտակայինից:
Aravot. am-ի հետ զրույցում «Դե!մ եմ» թիմի անդամ Էվելինա Գաբրիելյանն ասաց, որ շրջելու են Էրեբունի վարչական շրջանի առավել բանուկ եւ նեղ փողոցներով: Նա նշեց, որ Կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի վերջին տարբերակը նույնպես իրենց սրտով չէ, օրենքի այս տարբերակով եւս գործատուները կշարունակեն պահումներ անել.
Կարդացեք նաև
«Սակայն մենք շարունակելու ենք պայքարել, ոգեւորել եւ ոգեշնչել մարդկանց»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ