Aravot.am-ը այս պահին Գյումրիում գտնվող Մոսկվայի պետական «Ռուսկիե սեզոնի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմեյստեր Նիկոլայ Անդրոսովից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի նա Եվրատեսիլում հաղթանակ տարած Կոնչիտա Վուրստի և մեր հայազգի մասնակցի մասին , որին ի պատասխան վերջինս խստորեն քննադատեց Ավստրիայի ներկայացուցչին: Հանրաճանաչ բալետմեյստերը, որը 2010-ին Եվրատեսիլում հնչած Եվա Ռիվասի «Ծիրանի կորիզ» երգի բեմադրության հեղինակն է, ասաց. «Ես կարծում եմ, որ ուղղակի գարշելի է, այն ինչ պրոպագանդվում է, մարդկային այլասերվածություն է: Կարծում եմ բացարձակ անբարոյական է դարձել մեր հասարակության էլիտան, այն, ինչ նրանք ցուցադրում են ողջ աշխարհով, ինչին մենք հանգել ենք, խոսում է այն մասին, որ հասարակությունը պետք է խստորեն անդրադառնա այդպիսի աննորմալ երևույթներին: Կան տարբեր շոուներ, կա տրանսվիստիտ շուո, դա ճաշակի հարց է, բայց թե ինչու դա կենդանի ձևով, պրոպագանդայով, նամյոկներով` ինչ-որ կրոնական միաձուլմամբ, հրամցվի ամբողջ աշխարհին, ես կարծում եմ, դա ավելորդություն է: Այդպես հնարավոր չէ, դա ուղղակի սարսափելի է»:
Նիկոլայ Անդրոսովի կարծիքով, հայ տղան շատ լավն էր, շատ երաժշտական էր և մրցույթի այսպիսի`ոչ արդար պայմաններում 4-րդը արժանի տեղ էր Հայաստանի համար: Նրա կարծիքով, բոլոր մասնակիցները շատ լավ ելույթ էին ունենում, որը չի կարելի ասել Կոնչիտայի մասին: «Ես չեմ հասկանում ինչո՞ւ վոկալային մրցույթում առաջին տեղը պիտի տային արտառոց կերպարին, ամեն դեպքում տեղ պիտի տալ լավ վոկալի համար, եթե հաղթեց «Աբբան», ապա հասկանալի էր ինչու, հիասքանչ երաժշտություն, հիասքանչ կատարում, հիասքանչ կոլեկտիվ, բայց այս դեպքում նողկալի է», -ասաց Նիկոլայ Անդրոսովը:
Նշենք, որ ռուս վաստակավոր գործիչը Գյումրիում է «Էսկադա» պարի թատրոնի սաներին վարպետության դասեր տալու, պարեր ուսանելու համար: Հոկտեմբերի վերջին «Էսկադան» տոնելու է իր հիմնադրման 20-ամյակը, որի ժամանակ էլ նրանց հետ բեմում կպարեն «Ռուսկիե սեզոնի» պետական պարային համույթը:
Այս մասին կանդրադառնանք ավելի ուշ:
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ՄԵԾ տաղանդ/անհատականություն պիտի լինես,որ ամբողջ աշխարհը (գոնե 1 օր) կարողանաս ցնցես: Կոնչիտան այսպիսի տաղանդ է ու քաջ անհատ: Կոնչիտան ԼՐԻՎՈՒԹՅԱՄԲ ԱՐԺԱՆԻ էր իր հաղթանակին. հոյակապ երգ ու կատարում էր:
Եվրոպան ևս մի անգամ ապացուցեց,որ քաղաքակրթության սիրտն է: Ում սա դուր չի գալիս,թող տեղափոխվի Սոմալիայում ապրելու:
Արամի երգը վատը չէր ու ինքը այդ երգը նախկինում լավ երգել է: Բայց փաստ է,որ և՛ կիսաեզրափակիչում, և՛ եզրափակիչում ֆալշ ու կաշկանդված է կատարել. սա միայն իմ կարծիքը չէ: Նաև Հոլանդիայի և Բելգիայի հաղորդավարները ՃՇՏՈՐԵՆ նշեցին, որ Արամ MP3-ը իր երգի մոտ կեսը ( հանգիստ մասը) ֆալշ երգեց: Դեմքն ու աչքերը գունատված, շարժումները (body language) չէին համապատասխանում երգին. ոնց որ 10-12 տարեկան տղային ստիպեին բեմ դուրս գալ:Պարզ երևում էր,որ ստրեսը չկարողացավ հաղթահարել: Արամ MP3-ը շա՜տ ուրախ պիտի լինի,որ (հիմնականում հայե՛րի հաշվին) 4-րդ տեղ բռնեց:
Վրաստանը 10 միավոր տվեց Ավստրիային,իսկ Հայաստանը՝ 0: Նույնիսկ Ադրբեջանը 1 միավոր տվեց Ավստրիային: Սրանով արդեն իսկ պարզ երևում է,որ Վրաստանը Հայաստանից 10 անգամ ավելի քաղաքակիրթ ու ազատամիտ երկիր է. էդ երկիրը ապագա ունի: Միայն հետո պարզվեց,որ Հայաստանի «ոչ-գեղցի» ժուրին «չեզոքացրեց» Կոնչիտային տրված հայաստանցիների 10 միավորը:
Կոնչիտան տղա է (Thomas Neuwirth) ,որն իր մշակութային կյանքում հանդես է գալիս որպես տրավեստիտ.այսինքն՝ հակառակ սեռի շորերով/արտաքինով: Տրավեստիզմը սեռական կողմնորոշում չէ: Տրավեստիտ դեռ չի՛ նշանակում նույնասեռական,քանի որ տրավեստիտների մի մասը տարասեռական/heterosexual է: Սա (որոշ բնագավառներում) նաև ժանր է,ինչպես ծաղրածուներն ու որոշ դերասաններ են ներկվում ու տարբեր հագուստներ հագնում՝ ներկայացումների ժամանակ:
Եթե «աշխարհահռչակ ռուս բալետմեյստերը» այսպի՛սի մակարդակի է, պատկերացնում եմ հասարակ ռուսներինը ինչ կլինի:
Եվրոպան քաղաքակրթության կենտրոն ԷՐ: Ցավոք, վերջին տարիներին այդ քաղաքակրթությունից ավելի քիչ մաս է մնում: Դա իմ կարծիքն է. այդ պատճառով ես ապրում եմ Հայաստանում, իսկ Դուք հիացե՛ք Ամստերդամով և ինձ ուղղություն մի՛ ցույց տվեք, թե ես Սոմալիում ապրեմ, թե այլուր:
Ի դեպ, աշխարհը ցնցելու մասին: Ադոլֆ Հիտլերին դա հաջողվեց տարիներ շարունակ (նրա և Կոնչիտայի միջև հավասարության նշան չեմ դնում): Ըստ Ձեր տրամաբանությամբ, նրա տաղանդով նույնպես պիտի հիանանք, այնինչ Ձեր նշած քաղաքակրթության կետրոն Եվրոպայի որոշ երկրներում նույնիսկ Heil Hitler արտահայտությունը հասարակական վայրերում քրեորեն պատժելի է:
Անբարոյականը Եվրոպան ու Կոնչիտան չէ: Ամենամեծ անբարոյականը ֆեոդալական-գուլագահոտ Ռուսաստանն ու իր վասալ-քծնող Հայաստանը չէ՞, որտեղ 5000 դրամով դեպուտատ են դառնում, որտեղ օրը ցերեկով մտնում են պառլամենտ ու պատգամավորներ գյուլում, որտեղ մարտի 1-ին՝ բոլորի աչքի առաջ, տասնյակ քաղաքացիների են գնդակահարում ու ԱՆՊԱՏԻԺ մնում, որտեղ մարզպետներն ու իրենց խամաճիկները անպատիժ ԹԱԼԱՆՈՒՄ են մարզերը ու մարդկանց մղում արտագաղթի, որտեղ իսկական ազատամարտիկները բանտում են կամ աղքատության մեջ, որտեղ գողական բանակում անտեր զինվորները մսաղացվում են, որտեղ ամեն օր ճանապարհներին մի քանի մարդ է մահանում/վնասվում, որտեղ ռաբիզ-գողական-հաստավիզ օլիգարխներն ու իրենց անուղեղ ախրանիկները գրավել են ամեն ինչ,որտեղ թաղի այլասեռված «հեղինակությունները» կուսակցությունների դեր են խաղում,որտեղ հանքատեր մաֆիոզները անպատիժ բռնաբարում են բնությունը,որտեղ… Ամենամեծ անբարոյականը դու՛ չե՞ս, հայ/հայաստանցի:
Հայ/հայաստանցի ՂԶԻԿ տղամարդկանց դուխը միայն «սարսափելի այլասեռված» Կոնչիտաների վրա է պատում՝ հետո հանգիստ սրտով գնացեք քնելու. ձեր «հայրենասիրական պարտքը» “կատարեցիք”: Դուխ որ ունենայիք, ԻՍԿԱՊԵՍ այլասեռված օլիգարխների (ու իրենց կամակատարների) դեմ մի բան կանեիք:
+100500
«Առավոտին»- ինչու՞ չեք ժամանակին տեղադրում իմ կոմետները՝ սպասում եք,որ մարդիք հոդվածը կարդան վերջացնեն նո՞ր:
Հարգելի մոդերատոր, երբ ես իմ կարծիքը գրում էի, ոչ մի մեկնաբանություն չկար և ես +100500 -ով ցանկացա իմ համաձայնությունն արտահայտել Մաէստրոյի կարծիքին: Բայց դուք, արդեն երկրորդ անգամ, չգիտեմ ինչ նպատակով, սկզբում խծկում եք ուրիշ մեկնաբանություն, և , իմ տված գնահատականը սխալ է հասկացվում: Պետք չէ դիմել նման սադրանքների, ի վերջո դուք կկորցնեք ձեր ընթերցողին:
Օրինակ Բելգիայի պրեմիեր-մինիստրը (վարչապետը) բաց կերպով նույնասեռական է: Բայց հայաստանցի հայերը իրենց կոտորում են Բելգիայում ստատուս ստանալու համար. նույնիսկ բերաններն են կարում,որ Հայաստան չուղարկեն: Ոչ մի բելգահայ իրար չանցավ ու հետ չեկավ Հայաստան,երբ նա Բելգիայի վարչապետ ընտրվեց: Նույնը՝ աշխարհի տարբեր երկրներում՝ սկսած Արգենտինայից մինչև Ավստրալիա: Ըստ երևույթին «անբարոյական» եվրոոպայում իրենց ավելի լավ են զգում,քան «բարոյական» Հայաստանում:
Բելգիայի վարչապետին մի քանի տարի առաջ լրագրողները խնդրեցին (եվրոնյուս) երգել Բելգիայի Հիմնից մի երկու տող: Վարչապետը մի երկու րոպե մտածեց ու երգեց,,,,,,,,,,,Մարսելյեզը: