Ոստիկանության Կենտրոնի բաժնում գտնվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի համար արդեն երկու Շտապ օգնության մեքենա է ժամանել։ Նրա ինքնազգացողությունը վատացել է։
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը, արդեն 5 ժամ է՝ Գեւորգ Սաֆարյանը գտնվում է ոստիկանության բաժնում. «Ցանկանում են նրա նկատմամբ քրեական գործ հարուցել, որպեսզի ոստիկաններն արդարացնեն իրենց գործողությունները»։
Հիշեցնենք, որ Մաշտոցի պողոտայի հարակից պուրակի համար պայքարող 7 ակտիվիստները բերման էին ենթարկվել։ Նրանք պահանջում էին, որ այգին չանվանակոչվի Միսակ Մանուշյանի անունով։
Մանրամասները կարող եք կարդալ «Ա1+»-ի կայքում