Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգ 2014-2015» գիրքը` զերծ կարծրատիպերից

Մայիս 13,2014 16:59

«Մենք ուզում ենք ցույց տալ, որ ՀՀ-ում կան կազմակերպություններ, որոնք նաև այլ կարծիքներ ունեն: Շատ կանխատեսումներ, որ այստեղ արել ենք, իրականություն են դարձել: Սա է պատճառը, որ ՀՀ պետական ինստիտուտները բավականին ուշադիր են մեր հրապարակումների նկատմամբ»,-այսօր «ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգ 2014-2015» գրքի շնորհանդեսին հայտարարեց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Նա նշեց, թե փորձել են հեռանալ կարծրատիպերից ու շեշտեց. «Ղրիմի հարցում էլ մենք հստակ դիրքորոշում ունենք. դա բացարձակ անեքսիա է: Մենք մեր ապագան կապում ենք Եվրոպայի հետ»:

Նշենք, որ գրքի շնորհանդեսին մասնակցում էին վերլուծաբաններ, դիվանագետներ Գերմանիայից, Լիտվայից, Հնդկաստանից, Ուկրաինայից, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ:

Քննարկվեցին նաև Մաքսային միությանը, ԼՂՀ հարցի կարգավորմանը վերաբերող խնդիրներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031