Այսօր՝ ժամը 12-ին անհամաչափ բռնության գործադրմամբ Մաշտոցի պուրակից բերման ենթարկված յոթ երիտասարդներից վեցին ոստիկանությունն արդեն ազատ է արձակել:
Երիտասարդներից մեկը՝ Գևորգ Սաֆարյանը, ոչ միայն ապօրինի կերպով դեռևս պահվում է ոստիկանությունում, այլև նրա նկատմամբ փորձում են քրեական հետապնդում հարուցել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Ակնհայտ է, որ ոստիկանության այս գործողությունը նպատակ ունի արդարացնելու երիտասարդների, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանի, նկատմամբ գործադրված անհամաչափ բռնությունը և կոծկելու դրա մեղավորներին:
Նախախորհրդարան