Մաշտոցի պուրակից Կենտրոնի ոստիկանության բաժին բերման ենթարկվելիս ակտիվիստ Դվին Իսանյանսը (լուսանկարում) ոստիկանական մեքենայում ուշագնաց է եղել ոստիկանի հարվածներից։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է բերման ենթարկված ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը։
Նա ասել է, որ իրեն, Իսանյանսին, Անի Խաչատրյանին քաշքշելով ու հայհոյելով նստեցրել են մեքենան, իսկ բաժին տանելու ամբողջ ճանապարհին հայհոյել ու հարվածել են իրեն ու Դվինին։
«Չտեսա՝ ոստիկանը կոնկրետ որ հատվածին հասցրեց հարվածը, բայց Դվինը ուշագնաց եղավ ու մի քանի րոպե նույն ոստիկանն էլ նրան ուշքի էր բերում, հարցնում էր՝ «հը, հիմա լա՞վ ես»։ Հիմա բաժնում ենք ու, ամենայն հավանականությամբ, վարչական տուգանք կնշանակեն», – ասել է Սաֆարյանը։
Նշենք, որ Մաշտոցի պուրակի անվանափոխության դեմ բողոքող քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել պուրակում՝ կոչ անելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին չմասնակցել պուրակի անվանափոխմանը նվիրված, իրենց խոսքով, խայտառակ միջոցառմանը։
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում