Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը ետ կանգնեց իր հայտարարությունից

Մայիս 13,2014 15:59

«Ես չեմ ուզում, որ իմ հայտարարությունն այս անգամ էլ նախորդի պես սխալ ընկալվի»,-այսօր Aravot.am-ի և «Առաջին լրատվականի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը հայտարարել էր, թե Հայաստանը դեռևս կարող է ԵՄ-ի հետ ստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Այս հայտարարությունը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ, դրան արձագանքեց նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան` նշելով, որ ՀՀ-ն չի կարող ստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, քանի որ այն  չի կարող ընդհանուր փաթեթից առանձնացվել:

Այսօր պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե  Հայաստանի համար կարելի է գտնել խելամիտ մոդել Եվրամիության հետ ասոցացվելու համար` շեշտելով, որ հնարավոր է համագործակցել Եվրամիության հետ՝ չհրաժարվելով Մաքսային միությունից:

Նախագահ Օլանդի այս դիտարկումների հետ Գերմանիայի դեսպանը համաձայնեց:

Ինչ վերաբերվում է իր հայտարարությանը նա նշեց, թե դա եղել է թյուրըմբռնում ու հորդորեց` «մոռացեք»:

Այնուհետև ՀՀ-ի հետ հետագայում հարաբերությունները շարունակելու մասին ասաց. «Իսկապես կա հնարավորություն Հայաստանի հետ հարաբերությունները շարունակելու հարցում:  Խնդիրը կլինի այն, թե ինչպես մենք դա կկոչենք: Փաստաթղթի անվանումն, իհարկե, նույնը թողնել չենք կարող: Հիմնաքարային դրույթը լինելու է այն, որ մենք ուզում ենք աշխատել Հայաստանի հետ , և չնայած Վիլնյուսում ոչինչ չստորագրվեց, բայց ՀՀ-ն դեռ արևելյան գործընկերության անդամ է»:

Այնուհետև մեկնաբանելով իր նախորդ հայտարարությունը` դեսպանը նշեց. «Ես ուզեցել էի ասել այն, որ Հայաստանը քաղաքական առումով ազատ է ինչ-որ բաներ ասել ու անել, կամ Եվրոպայի հետ ինչ-որ բաներ ստորագրել: Ես ուզում եմ, որ այս անգամ իմ հայտարարությունները սխալ չընկալվեն»:

Դեսպանը շեշտեց, որ ինչ փաստաթուղթ էլ մշակվի, համագործակցության ինչ մոդել էլ ընդունվի ՀՀ-ԵՄ համագործակցության դաշտում, գաղափարախոսությունը նույնն է լինելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031