Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանը կանգնած է Մայրապետյանի մեջքին» (Տեսանյութ). «Ա1+»

Մայիս 13,2014 15:46

100-ից ավելի բնակիչներ հանդիպում են պահանջում գործարար «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության հիմնադիր Սամվել Մայրապետյանի հետ: Նրանք Պռոշյան, Դեմիրճյան փողոցների ու Սիրահարների զբոսայգու հարակից տարածքների բնակիչներն են, որոնց բնակարանների նկատմամբ ճանաչվել է գերակա շահ:

Մինչդեռ, բնակիչների մեծ մասն այսօր արդեն դեմ է օտարմանը, քանի որ չի վստահում թե՛ քաղաքապետարանին եւ թե՛ կառուցապատողին։ Իսկ մինչ այդ հանրային գերակա շահի պատճառով իրենք չեն կարողանում կառուցապատում իրականացնել սեփական հողատարածքում: Քաղաքացիներին տեղեկություններ է հասել, որ այս գործընթացներն իրականացվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանու ներքո. «Հիմի սա ձգձգվում ա, ձգձգվում: Քոչարյանն էլ երևի ուզում է իշխանության գա, կասկածանքի տակ ա, չի ուզում ներդրումներ անի»:

Բնակիչների հետ համակարծիք է «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը: Նա չի բացառում, որ Սամվել Մայրապետյանի թիկունքին կանգնած է հենց Ռոբերտ Քոչարյանը. «Մայրապետյանը սկսեց թափ հավաքել Քոչարյանի ժամանակ, և ամբողջ կենտրոնը տրվել է նրան»:

 Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031