Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թանկացումների հերթական ալի՞ք

Մայիս 13,2014 15:39

Այսօր խորհրդարանում քննարկվում է ՀՀ կառավարության ներկայացրած նախագիծը` «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Ըստ նախագծի, ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված՝ շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված մի խումբ ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է։ Այդ ապրանքատեսակները հիմնականում առաջին անհրաժեշտության են` կաթնեղեն, սուրճ, թեյ, ձեթ, ձկնեղեն, պահածոներ, պաղպաղակ, կոսմետիկա, օճառ եւ այլն։

Հետաքրքիր էր, որ հարցի հիմնական զեկուցող` ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն, ի պատասխան ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցի, չբացառեց, որ այս օրինագծի ընդունման հետևանքով այդ ապրանքների գները կբարձրանան։

Այլ մանրամասները` տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031