Լրահոս
Օրվա լրահոսը

Հայհոյանք` իշխանություններին` Օլանդի այցի առիթով (Տեսանյութ)

Մայիս 13,2014 14:59

Ֆրանսիայի նախագահի պատվին այսօր ոստիկանությունը փակել էր մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, ինչի պատճառով խցանում էր առաջացել, մարդիկ էլ ժամերով «պատանդ» էին մնացել մեքենաների մեջ: Ընդ որում, նախագահներին ազատ ու առանց խոչընդոտի ճանապարհ տալու համար փողոցները փակել էին, ոչ թե ասենք, նրանց շարասյունն անցնելուց 10-15 րոպե առաջ, այլ` մոտ 40 րոպե առաջ:


Կեսօրից ժամերով փակ էր Իսակով պողոտայի կոնյակի գործարանին հարող հատվածը, վարորդները փորձում էին Հրազդանի ձորով դուրս գալ կենտրոն, սակայն Պռոշյան, Լեո, Արշակունյաց, Խանջյան փողոցներում կրկին հանդիպում էին կամ խցանումների, կամ փակ ճանապարհների:

Կենտրոնական փողոցների կաթվածահար վիճակն ու ճանապարհային ոստիկանների` բարձրախոսով մարդկանց վրա բավականին ագրեսիվ գոռգոռալն այն աստիճան էր զայրացրել, որ մարդիկ անկաշկանդ հայհոյում էին թե ոստիկաններին, թե իշխանություններին, եւ թե Հայաստանի ու նույնիսկ Ֆրանսիայի նախագահներին:

«Սենց ցուցամոլություն, անմակարդակություն մենակ Հայաստանում ա, յանի որ ճամփեքը մի ժամ առաջ փակել եք, ասա` տո դուք ո՞ւմ եք պետք: Էնքան են վախում, որ մի ժամ առաջ իրանց «ստրախովկի» համար ճամփեքը փակում են, որովհետեւ էնքան բան կա տակները, վախում են, որ մեկը կգյուլլի դրանց»,-ասում էին խցանման մեջ հայտնված մարդիկ:

xcanum (1)

Իսկ Արշակունյաց փողոցում անգամ հետիոտների ճանապարհներն էին փակել, եւ մայթերին կանգնած մարդիկ դժգոհում էին` «Մնաց օդներս էլ փակեն, ապրելու բոլոր միջոցները փակել են, էս մի քայլելու ճանապարհն է, դա էլ են փակում»:

Ուշագրավ էր, որ Արշակունյաց փողոցում հավաքված էին «Տոնուս» շինարարական ընկերությունից խաբված բնակիչները, որոնք սպասում էին նախագահի շարասյանը` իրենց դժգոհությունն արտահայտելու համար: Սակայն, երբ շարասյունն անցնում էր, «Տոնուսից« խաբվածները լուռ հետեւում էին անցնող թանկարժեք մեքենաներին, իսկ ֆրանսիական պատվիրակությունից մեկը ապակին իջեցրել էր եւ բջջային հեռախոսով ժպտալով նկարում էր «Տոնուսի» բնակիչներին, ըստ երեւույթին, մտածելով՝ թե Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահներին են ողջունում հավաքվածները, չպատկերացնելով, որ դա դժգոհող եւ խաբված մարդկանց խումբ է:



Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031