Այսօր Մաշտոցի պուրակ՝ ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության, այցելել էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Միջոցառմանը մասնակցելու համար Երեւանի բոլոր համայնքների ղեկավարներին հանձնարարվել էր մարդկանց թվաքանակ ապահովել: Այսօր այգում համայնքների ղեկավարների գլխավորությամբ բնակիչներ էին ֆրանսիական դրոշներով հավաքվել:
Էրեբունի համայնքից այգի եկած մի կին դժգոհում էր, որ իրեն ստիպողաբար այգի են բերել. «Բան ու գործ չունենք էլ»:
Տեսախցիկի առջեւ տիկինը չցանկացավ դժգոհությունները հայտնել, չցանկացավ նշել՝ ով է ստիպել իրեն գալ:
Մեր հարցին, աշխատանքի չե՞ք, թե՞ մի քանի ժամով ազատել են աշխատանքից, որ պարտադիր մասնակցեք միջոցառմանը, տիկինն ասաց. «Չեն ազատել, բերել են մասնակցենք, հետ գնանք նորից աշխատանքի»:
Մեր հարցին՝ համայնքի ղեկավա՞րն է կազմակերպել միջոցառման մասնակցությունն, ասաց. «Չգիտեմ, չգիտեմ, ազիզ ջան… դե որ մեզ բերել են, ուրեմն պետք էր, էլի, որ պետք չլիներ, չէին բերի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասները շուտով Տեսանյութում