Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարը՝ «Եվրատեսիլ 2014»-ի քվեարկության մասին

Մայիս 13,2014 13:57

«Կարծում եմ, որ ցանկացած երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ մարդիկ քվեարկում են երաժշտության և կատարողական մատուցման որակի համար»,-հարցին՝ արդյոք «Եվրատեսիլ-2014»-ին քվեարկեցին գաղափարախոսությա՞ն օգտին, այսպես պատասխանեց Երևանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը:

Նշենք, որ քննադատությունների և զարմանքի տեղիք տվեց այն, որ «Եվրատեսիլ 2014»-ի հաղթող ճանաչվեց Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վյուրստը:
Օլեքսանդր Պավլյուկը շարունակելով պատասխանը՝ նշեց. «Ես ջազ և ազգային երաժշտության երկրպագու եմ և ոչ թե փոփ երաժշտության: Տեղյակ եմ, որ ՀՀ մասնակիցն այս մրցույթում զբաղեցրել է չորրորդ տեղը, որը բարձր ցուցանիշ է և հուսով եմ, որ առաջիկայում ՀՀ կատարողական արվեստը ներկայացրած արտիստները կկարողանան հասնել բարձունքների»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031