Լրահոս
Օրվա լրահոսը

Գործն արել են հայկական ընկերությունները, փողն ստացել են Կիպրոսում գրանցված կազմակերպությունները. «Փաստինֆո»

Մայիս 13,2014 13:50

Դեռևս անցյալ տարի մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ֆինանսների արդեն նախկին նախարար Դավիթ Սարգսյանի գործունեությամբ հետաքրքրված են Ազգային անվտանգության ծառայությունում: Նույնիսկ լուրեր կային, թե նախարարը հրավիրվել է ԱԱԾ:

Իսկ խնդիրը կապված էր Հայաստանին տրված խոշոր գրանտային ծրագրերի արդյունավետության և տեղեկատվական ոլորտի զարգացման դրամաշնորհների բաշխման գործընթացի հետ, որի կատարման ընթացքի նկատմամբ ԱԱԾ-ում լայնամասշտաբ հետաքննություն էին սկսել:

Եվ ահա, հետաքրքիր պատահականությամբ, այս նույն ոլորտի ծրագրերն է ուսումնասիրել նաև Վերահսկիչ պալատը: Եվ դարձյալ բացահայտումները բավական հետաքրքրական են:

Օրինակ՝ պարզվել է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրված դրամաշնորհների գումարները փոխանցվել են Կիպրոսում գրանցված ինչ-որ կազմակերպությունների հաշվեհամարներին: Նրանց հետ կառավարությունը՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, կնքել է ծրագրի կատարման պայմանագիր:

Սակայն հետագայում ծրագիրը կատարել է հայաստանյան ինչ-որ երրորդ ընկերություն՝ ընդ որում, գումարի միայն մի մասով: Իր հաշվետվության մեջ ՎՊ-ն, այս փաստի վերաբերյալ իր զարմանքը չզսպելով, գրում է. «Բնական հարց է առաջանում, եթե հայկական որևէ ընկերություն կարող է կատարել աշխատանքները 288 հազար ԱՄՆ դոլարով, ապա ինչու՞ է այն իրականացվում կիպրոսյան ընկերության կողմից՝ 704 100 ԱՄՆ դոլար արժեքով»:

ՎՊ-ի այս զարմանքն ուղղված է Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների 2-րդ ռազմավարության իրականացման դրամաշնորհային ծրագրի շրջանակում հաշվապահական հաշվառման իրավական ակտերի նախագծերի և ձեռնարկի ամբողջական փորձարկման և հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքներին:

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031