2014 թվականի մայիսի 12-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի անդամներ Ժորժետա Մեսրոպյանը, Գոհար Ամիրխանյանը և Անի Վարդանյանը հրատապ այցելություն կատարեցին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
Խումբը արձագանքել էր մի շարք զանգվածային լրատվամիջոցներում տարածած այն տեղեկատվությանը, ըստ որի ՀՀ ԱՆ «Աբովյան» Քրեակատարողական հիմնարկում 18-ից 20 կին դատապարտյալ է թունավորվել:
Դիտորդական խմբի մամուլի հաղորդագրություն