«Անկախ այն բանից՝ ՀՀ-ն կստորագրի՞ ասոցացման համաձայնագիրը, թե՝ ոչ, ՀՀ-ն շարունակում է մնալ ԵԽ անդամ երկիր»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք իրատեսակա՞ն է այն, որ ՀՀ-ն դեռևս կարող է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, ինչպես նշել էր ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը, այսպես պատասխանեց Երևանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը:
Նա չցանկացավ ընդարձակ պատասխան տալ՝ նշելով, որ հարց պետք է հղել ԵՄ անդամ երկրներին, որովհետև խոսքը վերաբերում է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև հնարավոր ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:
Այնուհետև շեշտեց. «ԵԽ-ն ամենամեծ համաեվրոպական կազմակերպությունն ՝ 47 անդամ երկրներով, որոնք միմյանց հետը ունեն մաքսային համաձայնագրեր և ԵԽ-ի անդամ են նաև մաքսային միության անդամ երկրներ, ինչպես օրինակ՝ ՌԴ-ն, Հայաստանը:
Հայաստանի ղեկավարությունը բազմիցս արտահայտել է իր պատրաստակամությունը իրականացնել ՀՀ-ի կողմից ստանձնած ԵԽ բոլոր պարտավորությունները: Մյուս կողմից մենք՝ ԵԽ գրասենյակը գտնվում է այստեղ, որ օժանդակի համատեղ ջանքերով ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացմանը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ