Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. Ես չգիտեմ մեկ այլ երկիր, որ այս ձևով մեկուսանում է աշխարհից, միջազգային կառույցներից, քանի որ ԱԺ քառօրյա է. «Իրատես de facto»

Մայիս 13,2014 13:06

Հատված ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ (ՀԱԿ խմբակցություն) հարցազրույցից:

– ՀՀԿ-ն կարծում է, որ գործուղումներ արգելել-չարգելելը ԱԺ նախագահի լիազորությունների շրջանակում է։ Դուք այդ կարծիքին չե՞ք։

– Շատ լավ, ինքը կարող է որոշել, որ ՄԱԿ-ից դուրս ենք գալիս, ԵԽԽՎ մարդ չենք ուղարկում, ՆԱՏՕ-ի և ԱՊՀ-ի պատվիրակություններ չենք ձևավորում։ Ես չգիտեմ մեկ այլ երկիր, որ այս ձևով մեկուսանում է աշխարհից, միջազգային կառույցներից, քանի որ ԱԺ քառօրյա է։

– Ձեր դիտարկմամբ, ո՞րն է արգելքի նպատակը։

– Հստակ չգիտեմ, բայց հավանաբար երկու նպատակով է արվում։ Առաջինը գործուղումների փող չունեն (սա նկատվում է բոլոր գործուղումների ընթացքում), երկրորդն էլ, Սահակյանի և միջազգային կառույցների տրամաբանությունները հեչ կապ չունեն իրար հետ։ Երկու դեպքում էլ սա աննորմալ երևույթ է։

– Ինչպե՞ս սա կընկալվի դրսում։

– Շատ վատ։ Հայաստանը կամաց-կամաց դուրս է մղվում միջազգային գործընթացներից։

– Հայաստանի վարկանիշը սրանից չի՞ տուժելու։

– Միանշանակ։ Խիստ բացասական է ազդելու երկրի վարկանիշի վրա։ Կարող
ես հինգ չէ, բայց մեկ-երկու հոգի, այսինքն, որևէ ներկայացուցիչ ուղարկել։
Սակայն անհարմար է, որ ողջ պատվիրակության աթոռները լինեն դատարկ, միայն դրոշը դրված լինի, ամոթ է։ Սա երկրի վարկի հետ խաղալ է նշանակում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031