Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Ֆրանսուա Օլանդին կպատմեր նաեւ, որ դ՚Արտանյանն էլ հայ է եղել. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 13,2014 13:03

Խոսելով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հեռանկարների մասին՝ Սերժ Սարգսյանը հիշատակել է 11-14-րդ դարերի Կիլիկյան Հայաստանը եւ կարդինալ Ռիշելյեի՝ հայ վաճառականներին տված լիազորությունները, եւ ավելացրել, թե անցյալի այդ փորձի հիման վրա էլ պետք է ընդլայնել հայ-ֆրանսիական տնտեսական կապերը։

«ՉԻ» – Ափսոս՝ ժամանակը չի ներել, այլապես կարդինալ Ռիշելյեի մասին խոսելուց հետո Սերժ Սարգսյանը Ֆրանսուա Օլանդին կպատմեր նաեւ, որ դ՚Արտանյանն էլ հայ է եղել։ Իսկ ընդհանրապես՝ 21-րդ դարում տնտեսական հարաբերությունները միջնադարի օրինակով զարգացնելը վատ գաղափար չէ։ Մանավանդ որ տնտեսական մրցակցության առումով Հայաստանում այսօր խոր միջնադար է։ Չեք հավատում՝ «Կարֆուրի» պատմությունը հիշեք։ Չնայած՝ այս դեպքում էլ Սերժ Սարգսյանը Օլանդին կբացատրի, որ պրոբլեմը մաքուր ֆրանսիական հնչողություն ունի՝ լը ֆիկ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031