Մաշտոցի պուրակից քիչ առաջ 4 ակտիվիստ է բերման ենթարկվել: Ակտիվիստները ցուցապաստառներով պուրակ էին գնացել իրենց բողոքն արտահայտելու պուրակի անվանափոխության կապակցությամբ: Նրանք ցանկանում էին իրենց բողոքը տեղ հասցնել Ֆրանսիայի նախագահին, բայց մինչեւ նախագահի այցը ոստիկանները խլել են նրանց ձեռքից ցուցապաստառները եւ տարել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Բերման ենթարկվածներից Աննա Շահնազարյանը Aravot.am-ին ասաց, որ ոստիկանությունում նրանց սկսել են խուզարկել եւ փորձում են առգրավել հեռախոսները:
Աննա Շահնազարյանը (լուսանկարում) նաեւ ասաց, որ ուզում էին Ֆրանսիայի նախագահին պատմել պուրակի «ազատագրման» պատմությունը եւ հայտնել իրենց համոզմունքը, որ իշխանությունները իրավունք չունեն անվանափոխել այգին, քանի որ դրա համար չեն հարցրել հանրության կարծիքը, չեն անցկացրել հանրային քննարկումներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Ավելի ուշ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակեց արդեն 7 բերման ենթարկվածների անուններ՝ Դվին Իսանյան, Միկա Էլիզբարյան, Աննա Շահնազարյան, Անի Խաչատրյան, Արսեն Օհանյան, Ռոլանդ Թմոյան եւ Գևորգ Սաֆարյան:
Կարդացեք նաև