«Շատ հաճախ կարելի է լսել, որ դիմորդների համար շտեմարաններում առաջադրանքները բարդ են, այս բոլորը սիրողական մակարդակի խոսակցություններ են, որովհետեւ թեստի բարդությունը ցույց են տալիս միայն արդյունքները»,- այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը :
Նա նշեց, որ իրենց գլխավոր նպատակն է, որ թեստն ունենա այնպիսի բարդություն, որ դիմորդների հիմնական մասը հավաքի միջին միավորները` 13-16, մի փոքր մասը հավաքի 18-20 միավոր եւ շատ քիչ մասը՝ կտրվի. «Այդպիսի թեստը նորմալ թեստ է համարում»:
Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ բարդ հարցերը չեն լինի խճողված եւ երկիմաստ, եւ քննական թեստերի մեջ այդպիսի հարցերը բացառվում են, եւ դա էլ հանդիսանում է շտեմարանի առավելություններից մեկը. «Շտեմարանի առավելություններից մեկն այն է, որ նախօրոք քննարկում է փորձարկման է դնում հանրության լայն շրջանում բոլոր տիպի առաջադրանքները: Մինչեւ հիմա ստանում ենք առաջարկություններ, որ այս հարցը կարել է նաեւ այսպես մեկնաբանել, որպես կանոն մենք այդ առաջարկներն աստիճանաբար հանում ենք»:
ԳԹԿ տնօրենը համարում է, որ դժվար էր պատրաստվել քննությանը առանց շտեմարանների, քանի որ այդ ժամանակ մասնագետները իրենց հայեցողությամբ կարող էին առաջադրանքները տեղադրել թեստի մեջ, եւ այդ դեպքում վրիպակները շատ էին: Սակայն նա նաեւ չբացառեց, որ շտեմարանները թերություններին ունեն. «Դա հանցագործություն չէ, քանի որ բոլոր գրքերում էլ կարելի է վրիպակներ գտնել, կարեւորն այն է, որ դրանք հայտնաբերվեն եւ դրանք տեղ չգտնեն քննական թեստերում»:
Անդրադառնալով այն հարցերին, թե ի՞նչ միջոցներով են տպագրվում շտեմարանները պարոն Մելիքյանը հայտարարեց, որ շտեմարանների տպագրման համար պետական բյուջեից որեւէ գումար չի հատկացվում, նրանք տպագրվում են հրատարակիչների կողմից ինքնածախսածածկման սկզբունքով, բայց որպեսզի այն հասանելի լինի հանրության բոլոր խավերին նրա էլեկտրոնային տարբերակը տեղադրված է ԳԹԿ կայքում՝ atc.am:
«Շտեմարանների օգուտն ավելի մեծ է՝ վերացնում է անսպասելիության տարրը, էապես վերացնում է թեստերում սխալների հավանականությունը, բայց պետք է հասկանանք, որ ցանկացած նոր բան իր հետ բերում է որոշակի ռիսկեր»,- հայտարարեց Գագիկ Մելիքյանը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ