Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական քառյակի վերելքն ու անկումը. «168 ժամ»

Մայիս 13,2014 11:51

Թվում էր, թե խորհրդարանական քառյակը մինչև այս օրենքի նախագծի քննարկումը պետք է նիստ գումարեր և խորհրդարանում հանդես գար միասնական դիրքորոշմամբ, ոչ թե այսպես հակասական և իրարամերժ տեսակետներով ի ցույց դներ քառյակում եղած անհամաձայնությունը:

Բայց մեր ունեցած տեղեկություններով` խորհրդարանական քառյակը չի կարողանում նիստ գումարել, որովհետև քառյակի ներկայացուցիչներն ի սկզբանե հասկանում են, որ իրենք չեն կարողանալու միասնական տեսակետ ունենալ: Քառյակը գործնականում սպառել է իրեն, քանի որ ի վիճակի չէ ձևավորել ընդհանուր օրակարգ: ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն բավարարված են վարչապետի և կառավարության փոփոխությամբ, և հիմա իրենց անհրաժեշտ է հնարավորինս հարմար տեղավորվել և շարունակել կիսաընդդիմադիր կիսաիշխանահաճո գործունեությունը:

ՀԱԿ-ը, ընդհակառակը, իրեն տեսնում է արմատական ընդդիմության դերում. համարելով որ պետք է աշխատի չկորցնել արմատական էլեկտորատի քվեները:

ՀԱԿ-ում հասկանում են, որ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը որքան էլ օգտակար և հաճելի է կարճաժամկետ հեռանկարում, նույնքան վտանգավոր և կործանարար կարող է լինել առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու իմաստով:

Այդ պատճառով պետք է սպասել, որ շուտով ՀԱԿ-ը ավելի կկոշտացնի իր դիրքորոշումն իշխանության նկատմամբ, մասնավորապես` դնելով Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, այդպիսով դիրքավորվելով` որպես ամենաարմատական ընդդիմություն: ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն միանգամից կհայտարարեն, որ իրենք տեսականորեն դեմ չլինելով ամբողջական իշխանափոխությանը, այնուամենայնիվ, կարծում են, որ դրան պետք է հասնել հետևողական քայլերի միջոցով, և, բացի այդ, չեն տեսնում այդ պահանջի իրականացման իրավական մեխանիզմներ` բացի ընտրություններից:

Արդյունքում` քառյակի անդամները հրաժեշտ կտան իրար: Կմնա միայն «Ժառանգությունը», որի առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանը ստիպված կլինի միասնական հրապարակ ձևավորելու իր ցանկություն-պահանջը մայիսից տեղափոխել հունիս, ինչպես որ ապրիլից տեղափոխել էր մայիս, և այդպես` բյուր ամիսներ:

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031