Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ նիստերն ավելի կարեւո՞ր են, քան վեհաժողովը. «Ժողովուրդ»

Մայիս 13,2014 11:36

Երեկ մեկնարկած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար հայրենի խորհրդարանը պատվիրակություն չի ուղարկել Աթենք: «Ժողովուրդ»-ի լւսվատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ոչ մի կերպ չի համաձայնել մասնակցել այդ վեհաժողովին, չնայած այն բանին, որ պատգամավորներն անձամբ են նրա հետ զրուցել ու հորդորել բաց չթողնել նման լուրջ իրադարձությանը։ Բանն այն է, որ վեհաժողովում պետք է ղեկավար կազմի ընտրություն տեղի ունենար ու այնտեղից հայկական կողմին խնդրել էին անպայման մասնակցել նիստին։

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այս առիթով հարց ուղղեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ խնդրելով ներկայացնել վեհաժողովին չմասնակցելու պատճառը։ Վերջինս էլ հայտարարեց, թե պատգամավորների բացակայությունն անդրադառնում է խորհրդարանի բնականոն աշխատանքի վրա. «Գործուղումների մեկնելն անհրաժեշտ է, բայց այն ժամանակ, երբ դրանից խորհրդարանի աշխատանքը չի տուժում։ Մենք ցանկանում ենք այսուհետ այդ սկզբունքով աշխատել»։
Ըստ Գալուստ Գրիգորիչի՝ ԱԺ նիստերն ավելի կարեւոր են, ինչի համար էլ իրենք որոշել են չմասնակցել վեհաժողովին:

Նշենք, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը, ով ղեկավարում է պատվիրակությունը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
– Պարոն Մելքումյան, Հայաստանը շա՞տ բան է կորցրել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին չմասնակցելով։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այդ հարցի հետ կապված։

– Այնտեղ ընտրվում էր ղեկավարություն, քարտուղարություն, որի քվեարկությանը մենք չենք մասնակցել, եւ դա լավ չէ։ Այնտեղ ելույթ կար՝ Հովհաննես Մարգարյանը պետք է ելույթ ունենար, այնպես որ, չմասնակցելը բոլոր դեպքերում լավ չէ։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031