Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Շմայսն» ու «Թոխմախի Մհերը»՝ Եվրատեսիլի մասին. «Հայկական ժամանակ»

Մայիս 13,2014 11:27

ՀՀԿ-ական պատգամավոր՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս), խոսելով Եվրատեսիլի այս տարվա մրցույթի հաղթողի մասին, ասաց. «Շատ սիրուն աղջիկ էր, բայց դե մի քիչ թերություններ ուներ, ես չասեմ՝ դուք գիտեք։ Իրանց համար դա սովորական բան ա»,- մեկնաբանեց Առաքել Մովսիսյանն ու ոգեւորված բացականչեց. «Արամը տղավարի ցույց տվեց, մնացածը չգիտեմ։ Արամը ցույց տվեց մեր ազգի թասիբն ու նամուսը ու Ավստրիայից լավ երգեց»։ Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չհաղթեց, Մովսիսյանը պատասխանեց. «Դե Եվրոպայում էր, որ սաղ տեղերը մաքուր լինի, անձրեւ չի գա. մաքուր կլինի»։ Նա նաեւ մի քանի անգամ ասաց, որ եթե ժյուրի լիներ, ապա անպայման Արամ MP3-ին կտար ձայնը։
ՀՀԿ-խմբակցության մեկ այլ պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), Եվրատեսիլի վերաբերյալ հարցերին պատասխանեց շատ կարճ. «Էսօր աշխարհը ոնց որ էդ կատեգորիան ա։ Դրանց թիմը մեծ ա, մենք դրանց չափ էլ չկանք փաստորեն, ու դրա համար էլ էսօր ինչ ուզում անում են։ Հայաստանում իր օգտին քվեարկել են իր կատեգորիայի մարդիկ, մեր ելույթը գերազանց էր, ափսոս իրանց բանակը մեծ էր։ Պետք ա պայքարենք, որ էդ որակի մարդիկ վերանան»։

Հարցին, թե հնարավո՞ր է հենց այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանը երկիրը տարավ Մաքսային միություն, Սեդրակյանը չպատասխանեց:

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031