Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանը Կոնչիտայի մասին. Եթե ինքը երգեր որպես տղա՝ ինքը շատ ուշադրություն չէր գրավի. «Հրապարակ»

Մայիս 13,2014 11:21

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցազրույցից:

– Ավստրիայի ներկայացուցիչ, մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրստի մասին ի՞նչ կասեք։ Հայերի շրջանում բուռն քննարկման առարկա դարձան գերազանցապես նրա արտաքինն ու սեռափոխության հանգամանքը, այլ ոչ թե երգը։

– Իհարկե, դա փայլուն մտածված PR քայլ էր, եւ այդ քայլն աշխատեց։ Ինչ վերաբերում է երգին, ապա այն լավ, գրագետ երգ էր, գրագետ, ճիշտ կատարում էր եւ ինձ համար չափազանց հնաոճ, ոճը շատ հնոտ էր, այսինքն՝ այդ կարգի երգիչներ շատ կան, որ էդպես անզուգական կանգնում երգում են բեմում։ Եթե ինքը երգեր որպես տղա՝ Աստծո կողմից իրեն իծնե տրված սեռով, ինքը շատ ուշադրություն չէր գրավի։ Մի խոսքով՝
շատ ճիշտ PR քայլ էր։

– Հիմա Դուք ինչպե՞ս եք գնահատում հայերի բուռն արձագանքն այդ հանգամանքին։

– Ես կարծում եմ, որ չափից շատ էր։ Հանգստացե՛ք։ Նորություն չի։ Այսինքն՝ այդ փառատոնին մասնակցելու նպատակը ո՞րն է, հաղթե՞լը։ Ուրեմն իրենց չափանիշներով արժեր։

– Դուք ե՞ւս կարեւորում եք այն, որ մեր երգում պետք է ազգայինն ինչ-որ կերպ արտահայտված լինի, թեպետ Արամի երգում այն կարծես թե չկար։

– Իհարկե, կարեւոր է դա, որովհետեւ, երբ տեսնում ես, որ հարեւան երկրի մասնակցի երգում օգտագործված է քո երաժշտական գործիքն ու դա ներկայացվում է որպես իրենց ազգայինը, դա ծիծաղելի է, եւ պիտի բարձրաձայնել ու ասել, որ չափերն անցնում են, հասկացանք։ Հասկացանք, որ մի ամբողջ ինստիտուտ աշխատում է իրենց կեղծ պատմությունը կերտելու վրա, բայց բաներ կան, որ անսասան ճշմարտություններ են մշակույթի ասպարեզում, մնացածներն էլ են անսասան ճշմարտություններ, որ հայը շատ ավելի հին ազգ է, քան Կոկա-Կոլայից էլ ավելի երիտասարդ Ադրբեջանը: Իհարկե, կարող է լինել ինչ-որ ազգային էլեմենտ, բայց կարող է եւ չլինել էդ էլեմենտը։

Եվրատեսիլն ունի որոշակի ձեւաչափ։ Այ, օրինակ, օգնականս, ով «Դորիանսի» դաշնակահարի կինն է՝ Անահիտը, իրենք գոնե շատ լավ գիտեն էդ պայմանները, որ դրվում են մասնակիցների առաջ։ Պայմաններն ընդունո՞ւմ ես՝ մասնակցիր, չե՞ս ընդունում՝ մի մասնակցիր։ Ես որ կողմնակից եմ չմասնակցելուն։

– Կոնչիտայի հաղթանակից հետո հայերը կեսկատակ-կեսլուրջ առաջարկում են, որ մյուս տարի մենք եւս նման կերպարով մեկին ուղարկենք Եվրատեսիլ, որ այդօրինակ PR քայլի շնորհիվ հաղթենք։

– Ոչ, դա մեզ հարիր չէ։ Առհասարակ, PR-ի համար մեկը հանեց աշխարհահռչակ գեղասահորդին, մյուսը՝ չգիտեմ ում։ Ի վերջո, ինչ վերաբերում է սեքսուալ փոքրամասնությանը, ապա էն կինը, կարծեմ՝ ռումինուհին, լեսբուհի էր։ Ինչո՞ւ նրա հանդեպ էդպիսի աղմուկ դուրս չեկավ։ Մորո՞ւքն էր կարեւոր։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031