Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ վերաբերում է Կոնչիտայի զուտ կերպարին, նման բաներ տեղի ունեցել են նաեւ ետխորհրդային տարածքում. «Հայկական ժամանակ»

Մայիս 13,2014 11:11

Որքան էլ քաղաքականությունը կամ հարեւան-բարեկամությունը «Եվրատեսիլում» դեր է խաղում, ի վերջո հաղթում է նա, ով օբյեկտիվորեն ամենաուժեղն է մրցակիցների մեջ։ Այս մրցույթում Կոնչիտան ամենալավ շոուն ներկայացրեց. նա հզոր ձայն ուներ, ծանրակշիռ երգ եւ հանդես էր գալիս բոլորից տարբերվող կերպարով։
Մեր Արամ MP3-ն, իմիջիայլոց, որքան էլ լավ երգեց եզրափակիչի ելույթի ժամանակ, հաղթանակի չձգեց եւ դա ակնհայտ էր։

Ինչ վերաբերում է Կոնչիտայի զուտ կերպարին, նման բաներ տեղի ունեցել են նաեւ ետխորհրդային տարածքում, հիշենք, թեկուզ ռուսական պոպ աստղ Վերկա Սերդյուչկային։ Նա էլ տղամարդ էր, որ բեմում հանդես էր գալիս կանացի շորերով։ Կոնչիտա Վյուրստը, ըստ այդմ, այդ նույն երեւույթի մի այլ դրսետրում ու մարմնավորում է։
Ինչ վերաբերվում է միասեռականությանը. տարիներ առաջ «Եվրատեսիլում» Ոուսաստանը ներկայացնում էր «Տատու» խումբը, որի անդամ աղջիկները չէին էլ թաքցնում իրենց ոչ ավանդական սեռական կողմնորոշումը։ Այս տարվա Սոչիի ձմեռային խաղերը, ի դեպ, բացվեցին հենց լեսբիական «Տատու» խմբի երգով։

Իսկ ռուսական շոու բիզնեսի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը՝ Բորիս Մոյիսեեւը, երկար ու երկար տարիներ ետխորհրդային բեմերի վրա երգում էր «Գալուբայա լունա»։ Եթե չենք սխալվում, Մոյիսեեւը հյուրախաղերով եղել է նաեւ Երեւանում։ «Տատուն» նույնպես։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031