Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օլանդը Հայաստանում դատարկությունն է ֆիքսել. «Ժամանակ»

Մայիս 13,2014 11:08

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ Երևանում հայ-ֆրանսիական գործարար համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանին չեն ստիպում ընտրություն կատարել, որը դեմ է իր շահերին: Օլանդը միաժամանակ հայտարարել է, որ պետք է գտնել Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների սերտացման այնպիսի մոդել, որը չհակասի Մաքսային միությանը: Օլանդը Հայաստանում է տարածաշրջանային այցով, նա այցելել է Ադրբեջան, հետո Հայաստան, իսկ այսօր կմեկնի Վրաստան:

Ֆրանսիայի նախագահն ասում է, որ չեն ստիպում Հայաստանին ընտրություն կատարել իր շահերի դեմ: Իսկ ո՞րն է Հայաստանի շահը, որո՞նք են Հայաստանի շահերը, որոնց դեմ պետք է ընտրություն կատարվի: Այսպես ասած իշխանական մեկնությամբ` Օլանդի խոսքերն, իհարկե, կմատուցվեն որպես հավաստիացում այն բանի, որ Եվրոպան ընկալում է և ըմբռնում Մաքսային միության վերաբերյալ Հայաստանի որոշումները: Սակայն Մաքսային միություն գնալու մասին որոշումը Հայաստանի շահերի՞ց էր բխում, թե՞ շահերի դեմ էր: Ահա սա է հարցը, որին Օլանդն էլ չի պատասխանում, չի տալիս պատասխան:
Չեն ստիպում Հայաստանին ընտրություն կատարել իր շահերի դեմ: Բայց չէ՞ որ Հայաստանի շահերի դեմ է հենց կատարվել ընտրությունը՝ ընտրությունը դեպի Մաքսային միություն: Չէ՞ որ Հայաստանի շահերն են դրվել այդ ընտրության զոհասեղանին, Հայաստանի ինքնիշխանությունն ու արժանապատվությունն է դրվել այդ ընտրության զոհասեղանին: Շահերն էլ ինչպե՞ս են լինում: Չէ՞ որ Հայաստանի շահերից բխում էր Եվրամիության հետ Ասոցացումը, քանի որ այդ ճանապարհը Հայաստանի համար անվտանգության և տնտեսական զարգացման, ընդհանուր առմամբ սուվերենության, անկախության համար կարևոր այլընտրանքներ էր ապահովելու: Չէ՞ որ ցանկացած միակողմանի կախվածություն դիվերսիֆիկացնելն է Հայաստանի շահերից բխում, ոչ թե այդ կախվածությունն էլ ավելի խորացնելը:

Ֆրանսուա Օլանդը երևի թե խառնել է Հայաստանի և Սերժ Սարգսյանի շահերը, և միգուցե ցանկացել է ասել, որ չեն ստիպում Սերժ Սարգսյանին իր շահերի դեմ որոշումներ կայացնել: Դա արդեն այլ հարց է իհարկե, որովհետև իսկապես Սերժ Սարգսյանն իր շահերին դեմ գնացած կլիներ, եթե հանուն Հայաստանի Հանրապետության շահերի մերժեր Մաքսային միությանը հանձնվելու պարտադրանքը: Այնպես որ, Ֆրանսիայի նախագահին հարկ էր երևի թե ավելի հստակ լինել և տարբերակել Հայաստանի ու Սերժ Սարգսյանի շահերը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Օլանդը Հայաստանում է տարածաշրջանային այցով, նա այցելել է Ադրբեջան, հետո Հայաստան, իսկ այսօր կմեկնի Վրաստան:

    Բա ասում էին Սերժ Սարգսյանի հրավերով ա եկել….բա Վրաստանն ու Ադրբեջանը….դրանք էլ ձեռի հե՞տ, Օլանդն ինքը խնդրվե՞ց, թե՞ նրանցից էլ հրավեր կար..այ քեզ համագործակցություն….

  2. Տիգրան says:

    ի միջի այլոց, բա վերնագրի դատարկությունն ուր մնաց….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031