ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին հարցրինք՝ կասկածներ կա՞ն, որ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն գործարքի են գնում գործադիրի հետ։ «Մենք հասել ենք մի կետի, որ ՍԴ-ն հաստատել է օրենքի հ֊ակասահմանադրականությունը եւ անվավերությունը, հիմա դուք սրանից զադնի ինչի՞ եք դնում, զոռով, շարժումով հասել ենք այս նվաճումին, հիմա ինչո՞ւ գնալ զիջումների, կառավարության հետ գյալաջիի, որ սրանից ավելի թույլ օրենք ընդունես։ Եթե սա ունես արդեն»։
Հետաքրքրվեցինք նաեւ՝ կառավարություն ուղարկված քառյակի 7 կետանոց առաջարկները միասնակա՞ն են ձեւակերպվել, եւ հիմա ի՞նչն է անհամաձայնության պատճառը։ «Ոչ, մենք մեր վերապահումն ենք դրել՝ Լեւոն Զուրաբյանի ստորագրությամբ, որ հավաքված գումարներն ամբողջությամբ պետք է վերադարձվեն։ Իրենք ասում են՝ շնից մազ պոկելն էլ է քյար, եւ մաս-մաս պետք է հասնենք։ Ես կրկնում եմ՝ եթե մենք մի կերպ հասել ենք հակասահմանադրականության ճանաչման, ինչո՞ւ եմ ես հիմա համաձայնում կառավարության հետ լուծումներին»։
Այդ դեպքում ընդամենը մեկ առաջարկ ուղարկեիք՝ հաստատել ՍԴ որոշումը։ «Ապրես, հասար դու մեզ…»,- բազմանշանակ ասաց Մանուկյանը եւ այլեւս հրաժարվեց զրույցից։
Արծվիկ Մինասյանից փորձեցինք պարզել «գործարքի» մասին, սակայն նա ասաց, որ րոպեներ առաջ է խոսել Զուրաբյանի հետ, եւ նա այլեւս այդ կարծիքին չէ։ «Ես բան չեմ ասում, իրենից հարցրեք»,- խորհուրդ տվեց Մինասյանը։
ՀԱԿ դիրքորոշումն այն է, որ չի կարելի վարել բանակցություններ բռնագանձվածը վերադարձնելու շուրջ։ «Եթե իրավունքի կոպտագույև խախտումով գումարները բռնագանձել են, ապա դրանք պետք է վերադարձվեն։ Ոչ մի փոխզիջում այս հարցում չի կարող լինել»,- նշեց Լ. Զուրաբյանը՝ առաջարկելով քննարկել, թե տարած ավարից կառավարությունն իրականում ինչն է ուզում վերադարձնել։
Կարդացեք նաև
Հնարավոր է քառյակն այս անգամ իսկապե՞ս ճաք է տալիս։ «Ես զարմանում եմ, այնքան հեշտ եք քառյակն ամեն անգամ ջարդում, կազմաքանդում…. ամեն մի հարցում էլ կարող է լինել անհամաձայնություն, բայց պետք չէ ամեն նման դրսեւորումն անվանել այդպես»,- արձագանքեց Մինասյանը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում