Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Դիզայներ Արամ Նիկոլյան. «Արամ MP3-ն ու Կոնչիտան անհամեմատելի են»

Մայիս 13,2014 10:17

Այսօր լուսադեմին «Զվարթնոց» օդանավակայանում Արամ MP3-ին դիմավորողների մեջ էր նաեւ Եվրատեսիլում երգչի հագուստի դիզայներ Արամ Նիկոլյանը: Նա եկել էր հետաքրքիր մակագրությամբ շապիկով:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ես գիտեի, որ այդպես է լինելու: Արամին ու Եվրատեսիլի հաղթողին համեմատել չեմ ուզում, որովհետեւ ինձ համար անհամեմատելի են: Կոնչիտան, գուցե, ձայնային լավ տվյալներ ունի, բայց նրա կերպարը, երգը անընդունելի են: Այսինքն, անիմաստ երգ էր՝ ձայնային լավ տվյալներով: Նա հաղթեց իր կերպարի համար: Ես այսպես եմ մտածում: Հիմա Եվրոպան ամեն բան անում է, PR-ի մի ձեւ է ընտրել, որով ուզում է ցույց տալ, որ նման մարդիկ էլ հասարակության մեջ տեղ ունեն: Շատ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ. ես չեմ կարող ընդունել մի բան, որ Աստված չի ընդունում: Ես քրիստոնյա մարդ եմ»:

Արամ Նիկոլյանը մի մտավախություն էլ ունի. այսպես շարունակվելու դեպքում կարող է մի ժամանակ գալ, որ Եվրոպայում հենց այդպիսի մարդիկ հասարակության մեջ տեղ կունենան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031