Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ MP3. «Պետք չէ այդքան շատ կենտրոնանալ այս մրցույթի վրա»

Մայիս 13,2014 08:21

Այսօր լուսադեմին «Եվրատեսիլ» երգի մրցույթում չորրորդ տեղը գրաված Արամ MP3-ը Վարշավա-Երեւան չվերթով վերադարձավ Երեւան:

Չնայած օդանավը շուրջ մեկ ժամ ուշացումով վայրէջք կատարեց, մրցույթի նախապատրաստության շրջանում երգչի հետ աշխատած թիմի անդամները, երկրպագուները եւ լրատվամիջոցները «Զվարթնոց» օդանավակայանում էին: Եկել ու ելույթ ունեցավ նաեւ «Երեւանյան թմբուկներ» աղջիկների խումբը:

OLYMPUS DIGITAL CAMERA Այսպես կոչված, պաշտոնական արարողությունից հետո Արամ MP3-ը մոտեցավ լրագրողներին: «Հիանալի է տրամադրությունս, եթե չհաշվենք, որ չենք քնել ու շատ հոգնած ենք: Բայց որ դուք էլ այս ժամին մեզ դիմավորեցիք, մեր հայ հողին առաջին շփումով ամեն բան իր տեղն ընկավ», – ասաց երգիչը:

Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Կոպենհագենի բեմում իր կատարումը եւ մրցույթի ընդհանուր արդյունքները, Արամը պատասխանեց. «Նորմալ եմ համարում: Չգիտեմ, կան որոշակի թերություններ, բայց դրանց մասին խոսելն ավելորդ է… մենք զբաղեցրինք չորրորդ տեղը»: Մեր ճշտող հարցին՝ թերություն ասելով իր կատարո՞ւմը նկատի ունի, թե՞ քվեների հաշվարկը, երգիչը պատասխանեց. «Ընդհանուր, որն առայժմ շատ մանրամասնել չեմ ցանկանում: Իմ կատարումից գոհ եմ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր քվեարկել են: Մարդիկ կան՝ մտածում էին, թե իրենց քվեարկությունները տեղ չեն հասել, բայց այդպես չէ, բոլոր հաղորդագրություններն էլ տեղ հասել են: Ժյուրին էր ցածր գնահատել ու այդ պատճառով են այդ կասկածները: Մասնավորապես, Բելգիայի հայ համայնքը շատ ակտիվ ու լավ էր քվեարկել, ուղղակի ժյուրիի ցածր գնահատականի պատճառով նրանց բալերը չեն հաշվել»:

OLYMPUS DIGITAL CAMERAԱնդրադառնալով բուն «Եվրատեսիլին»՝ Արամ MP3-ը նշեց, որ դա բավականին լուրջ բեմ էր եւ հանդես գալ դահլիճում գտնվող 11 հազար հանդիսատեսի եւ շուրջ 200 միլիոն հեռուստադիտողի առջեւ բավականին մեծ պատասխանատվություն էր: «Դրա համար լարվածությունը ոչ մի կերպ չէր նահանջում, մինչեւ բեմ բարձրանալուս առաջին վայրկյանը: Դա հատկապես զգացի առաջին կիսաեզրափակիչում, որտեղ բացում էի «Եվրատեսիլը»: Այ, իսկ երկրորդ ելույթիս ժամանակ կարողացա կենտրոնանալ, առանձնանալ իմ ու մտքերիս հետ: Երկրորդ կատարումս ինձ ավելի է դուր գալիս: Ասեմ նաեւ, որ մեր երգը շատ սիրվել է ոչ միայն Հայաստանի ու հայերի, այլեւ եվրոպացիների կողմից: Եզրափակչի հաջորդ օրը, երբ դուրս էինք գալիս փողոց, մարդիկ խմբերով մոտենում էին մեզ, լուսանկարվում ու զարմացած հարցնում, թե ինչպե՞ս եղավ, որ մենք չհաղթեցինք: Սա մեզ համար ավելի կարեւոր է», – ասաց երգիչը:

OLYMPUS DIGITAL CAMERA

Իսկ այն բանին, որ առաջին տեղը Կոնչիտան գրավեց, Արամը նորմալ է վերաբերվում. «Եվրատեսիլի համար նորմալ եմ համարում, որ առաջին տեղը Կոնչիտան ստացավ: Իսկ ժողովրդի համար ոչինչ ասել չեմ կարող, որովհետեւ շատ քիչ եմ շփվել: Ես լսել եմ իմ երգի մասին կարծիքներ, մնացածն ավելորդ է», – ասաց նա:

Aravot.am-ի վերջին հարցին, թե արժի՞, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին», որտեղ, կարծես, գնահատման չափորոշիչները փոխվել են եւ մրցույթի վարկանիշն էլ բավականին ընկել է, Արամը պատասխանեց. «Համաձայն եմ. համեմատած ABBA-ի Սելին Դիոնի ժամանակ, հիմա այն չէ: Բայց դա երգիչների համար լավ փորձ է: Կարծում եմ՝ զուտ այդ պրակտիկան ունենալու նպատակով արժի: Ես հասկանում եմ, որ մեզանում մարդիկ լուրջ են վերաբերվում այս մրցույթին, քանի որ հաղթանակ դեռ չենք տարել: Եթե շատ լուրջ վերաբերվես, կպարտվես: Ուղղակի պետք է թեթեւ նայել, ինչպես իրենք: Պետք չէ այդքան շատ կենտրոնանալ այս մրցույթի վրա, որը բավականին թեթեւ մրցույթ է: Պարզապես, հարկավոր է գնալ, հաճույքով ելույթ ունենալ եւ գալ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hakob says:

    երկար տարիների ընթացքում դիտել եմ էտ քաղաքական-պրոպագանդիստական միջոցառումը մեկ անգամ, երբ ելույթ էր ունենում Անդրեն:
    Դա միակ և վերջին անգամ է եղել:
    Զարմանում եմ, թե ինչպես մարդիկ կարող են ժամանակ ծախսել դրա վրա:
    ու նաև, որ Հայաստանը գումար է մուծում դրա համար: պետք է միանշանակ հրաժարվել մեր քյասիբ գրպանից եվրոգոմիկներին ֆինանսավորելուց:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Դունչը խաղողին չհասավ,ասավ՝ խակ է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031