Լրահոս
Օրվա լրահոսը

Օլանդ․ Եվրոպան պետք է Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր ընդունի. azatutyun.am

Մայիս 13,2014 07:43

Հայաստանը կարող է գնալ Ռուսաստանի հետ Մաքսային միություն, ես դրանում խնդիր չեմ տեսնում, այս մասին «Ազատության» հետ բացառիկ զրույցում հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Նշենք, որ պետական այցով առաջին անգամ Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահը հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումում հայտարարել էր, թե Հայաստանի համար կարելի է գտնել խելամիտ մոդել Եվրամիության հետ ասոցացվելու համար:

Ի՞նչ մոդելի մասին է խոսքը, կեսգիշերին մոտ «Մարիոթ» հյուրանոցում հարցրեցինք Ֆրանսուա Օլանդին:

«Հատուկ մոդել Հայաստանի համար: Եվրոպան պետք է Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր ընդունի: Հայաստանը կարող է գնալ Ռուսաստանի հետ Մաքսային միություն, ես դրանում խնդիր չեմ տեսնում»,- պատասխանեց Օլանդը, ընդգծելով, որ հնարավոր է համագործակցել Եվրամիության հետ՝ չհրաժարվելով Մաքսային միությունից: – «Մենք պետք է աշխատենք դրա շուրջ»,- ասաց Ֆրանսիայի նախագահը:

Ֆրանսուա Օլանդը անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին, ասելով, որ նախ Ադրբեջան, ապա Հայաստան է եկել հենց այս խնդրին լուծում տալու համար:

«Այսօր հրադադարի տարելիցն է, և մենք պետք է աշխատենք՝ ես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկի նախագահն եմ, և մենք պետք է աշխատենք, որպեսզի լուծում գտնենք, գլոբալ լուծում խնդրի կարգավորման համար: Հակամարտության 20 տարին չափազանց երկար ժամանակ է, մենք պետք է աշխատենք, և դա է պատճառը, որ ես երեկ Ադրբեջանում էի, իսկ այսօր Հայաստանում եմ, որպեսզի աշխատենք: Ես հորդորում եմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հանդիպել, որքան հնարավոր է շուտ, և իրական քննարկում ծավալել վստահության ձևավորման շուրջ»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031