Հայաստանցի գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Զավեն Անդրիասյանը հունիսի 15-21-ը Դուբայում մասնակցելու են արագ եւ կայծակնային խաղի աշխարհի առաջնությանը:
Armchess.am-ը տեղեկացնում է, որ հայտնի են դարձել տասը լավագույն վարկանիշ ունեցող մասնակիցների անունները: Նրանք են. Մագնուս Կարլսեն, Լեւոն Արոնյան, Ալեքսանդր Գրիշչուկ, Վիշվանաթան Անանդ, Ֆաբիանո Կարուանա, Հիկարու Նակամուրա, Շախրիյար Մամեդյարով, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Պյոտր Սվիդլեր, Բորիս Գելֆանդ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ