Սենթ-Լուիսում շարունակվում է շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը:
Երկու մրցաշարերում էլ չամպիոնի կոչման համար պայքարում են հայ շախմատիստներ: Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հինգ տուրից հետո 2,0 միավորով ընթանում է հինգերորդ հորիզոնականում:
Կարդացեք նաև
Կանանց առաջնությունում խաղացվել է մեկ տուր պակաս: Կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը նույնպես ունի 2,0 միավոր եւ եզրափակում է առաջատարների եռյակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ առաջնության կայքէջի