«ProFC» վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը մայիսի 11-ին Յարոսլավլում կայացած OFC առաջնությունում ռուսաստանցի Օլեգ Աֆանասեւի հետ մենամարտում պահպանել է չեմպիոնական գոտին՝ 4 րոպե 8 վայրկյանում տեխնիկական նոկաուտի ենթարկելով մրցակցին:
Սա Դավթի վերջին մենամարտն էր Հայաստանի դրոշի ներքո: Այսուհետեւ նա պաշտպանելու է Ռուսաստանի մարզական պատիվը:
Դավիթն այդ օրը պետք է մենամարտեր թուրք մարզիկի հետ: Նա դեռ Երեւանում էր հայտարարել, թե նրան նոկաուտի է ենթարկելու՝ այդպես նշանավորելով իր վերջին հաղթանակը Հայաստանի դրոշի ներքո եւ վերջին անգամ ռինգում ծածանելով Հայոց Եռագույնը: Բայց մարտի նախորդ օրը Թուրքիան հրաժարվեց մենամարտից, քանի որ Դավիթը ռինգ էր մտնելու 1915 թ. Հայոց Ցեղասպանությունը հիշատակող պաստառով: Այդ մարտը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու էր Թուրքիայում:
Կարդացեք նաև
Ինչեւէ, Դավիթը կատարեց խոստումը՝ հաղթեց նոկաուտով, բայց ոչ թե թուրք, այլ՝ ռուս մարզիկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Հայկ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջի